Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը
CultureԱրժանապատիվ բուժաշխատողների միությունը․ֆեյսբուքյան էջում գրված է․
«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի խաչն է, որը նվիրել են հայ զինվորները: Այն ձուլվել է նրանց կողմից կրակած պարկուճներից, իսկ կենտրոնում դիպուկահարի գնդակն է:
Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը, որը խորհդանշում է հակառակորդին պարտադրված խաղաղությունը, որը ձեռք է բերվում մարտի դաշտում հաղթանակներով:
Աստծո զորությամբ, հզոր հավատով ու հայոց քաջարի մարտիկի խիզախությամբ կխորտակվեն ու կսանձվեն բոլոր երևացող ու աներևույթ թշնամիները»: