Սեպտեմբերի 28-ին հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, սակայն դրա կիրառումը եղել է անարդյունավետ․ Արցախի ՊՆ
ՀասարակությունՍեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ»ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի առնվազն 27 զոհ, նաև մոտ 200 վիրավոր։ Հայկական կողմից կա 31 զոհ և մոտ հարյուր վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։