Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել է հայկական կողմը, ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում: Արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է իր դիերը տարհանելու խնդրանքով:
Մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նման խնդրանք չունեն. «Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»: