Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան
ОбществоՔիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց այն մասին, որ շատերը դիմում են այդ թվում նաև իրեն՝ պատրաստակամություն հայտնելով ապաստարան, բնակարան տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն. «Նման անհրաժեշտություն չկա, եթե լինի, պաշտոնապես կիմանաք:
Համապատասխան մարմինները կաշխատեն այդ ուղղությամբ, կասեն ինչքան հյուրատուն, ապաստարան պետք կլինի որ տարիքի, ինչ թվաքանակի բնակչության համար:
Առայժմ նման բան չկա, որովհետև չկա մասսայական տեղահանում: Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում»: