«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Ուիլդերսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ նրան «ահաբեկչական պետություն» անվանելով: 

«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից»,- նշել է Ուիլդերսը և գրառմանը կից հրապարակել Էրդողանի լուսանկարը, որում նա ահաբեկչի կերպարով է պատկերված: Հրապարակմանը կից Ուիլդերսն օգտագործել է «Թուրքան ահաբեկչական պետություն է» հեշթեգերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա` «Օրոր» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը. Վանեցյան Ռուս բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կա 4 տուժած, երկուսը՝ մանկահասակ երեխա Մտավորականների միաբանության երթը՝ Ազատության հրապարակից. Ուղիղ Այս անգամ բացառություն կանենք և կցուցադրենք հայ զինվորների կողմից գերեվարված ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Դադիվանքի տարածքից Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը․ Տիգրան Աբրահամյան Արայիկ Հարությունյանի ստոր քայլը. ինչպես է նա ստորաբար վաճառել Արցախը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք Ամենակարևոր խնդիրը գերիների, կորածների հարցն է, որ պետք է շատ արագ լուծվի, նշում է Փաշինյանը Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում. Հայկ Չոբանյան 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնում Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, ձյուն է տեղում Երեխաս ձեռքով խրամատ է փորում, 10 մետր էն կողմ ադրբեջանցին տրակտորով է նույնն անում (տեսանյութ) Պայմանագրային զինծառայողներին խաբել են, աշխատավարձը պակաս են տվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Փաշինյանը հոգեկան հիվանդ է․ 100% ով ստում է․ զրպարտության համար դատի եմ տալու․ Մովսես Հակոբյան
website by Sargssyan