Հակառակորդը կորցրել է 500 զինվոր, ցավոք մենք նույնպես զոհեր ունենք. ՊԲ հրամանատարի տեղակալ
ОбществоՀերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը, բնակավայրերին: Դրա վառ օրինակն է Վարդենիսի հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ: Վանդալիզմի այդ դրսևորումները միայն ամրապնդել են հայ զինվորի ոգին ու վճռականությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժերենատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ:
Ընդհանուր զոհերի թիվը 500-ից ավել է. «Ցավոք մենք ևս ունենք կորուստներ, թվային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ, պաշտոնական տեղեկատվությամբ»: