Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, օդում են նաև Թուրքիային պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ»,-գրել է Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:
 

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա) ԱԱԾ-ի հայտարարությունը Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում․ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Վլադիմիր Պուտինը՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների ու լուծման մասին (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 47 զինծառայողների անուններ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ /տեսանյութ/ ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Մոսկվայում մեկնարկել են ԼՂ հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է Մահացել է Սամվել Գրիգորյանը
website by Sargssyan