ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել և լուսանկարներ հրապարակել սահմանից

Հայոց բանակի զինծառայողները, մեր իրական հերոսները, ռազմի դաշտում անում են հնարավորն ու անհնարինը թշնամու ոտնձգությունները չեզոքացնելու համար: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ-ն։

Այս օրերին նրանք ոչ միայն մեր հայրենիքն են պաշտպանում, այլև աննահանջ ու աննկուն կանգնած են կայունության ու խաղաղության հաստատման դիրքերում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։



 
Կարեւոր՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info Ադրբեջանում նոր բողոքի ալիք է բարձրացել պատերազմը տանուլ տալու պատճառով (տեսանյութ) Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ռազմաճակատ գնալու մասին հայտնեց Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Պարզվեց, որ թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման․ Հայկ Սահակյան «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում հետախուզություն են անցկացնում. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հոկտեմբերի 23-ին բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի․ Ինֆոգրաֆիկա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման համար իրավիճակը դեռ չի հասունացել Ռուս հետաքննողների խումբն ապացուցում է սիրիացի վարձկանների մասնակցությունն Արցախի պատերազմում Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 62 հերոսների անունները Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. Նիկոլ Փաշինյան ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տիգրան Աշոտյանը չի զոհվել Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը /Տեսանյութ/ Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
website by Sargssyan