Տիգրան Ուլիխանյանը կհասցնի՞ նշանակվել պաշտոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր արդեն լրանալու է Ուլիխանյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումի ժամկետը, ու դրանից հետո ՀՀ վարչապետը նրան պետք է նշանակի: Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական վիճակ է, ու, կարելի է ասել, գրեթե բոլոր պետական կառավարման միջոցները աշխատում եմ միայն հանուն Արցախի, դժվար է ասել՝ արդյոք վարչապետն այդ նշանակումը կանի, թե ոչ:

Եթե նշանակումը տեղի չունենա, Ուլիխանյանը կզրկվի նաեւ պատգամավորական մանդատից: Երեկ փորձեցինք Տիգրան Ուլիխանյանից պարզել, թե իր նշանակման հետ կապված ինչ տեղեկություն ունի, սակայն պատգամավորը հայտարարեց, որ տեղեկություններ չկան, եւ նա Արցախ էր մեկնել՝ տեղում ապաստարանների բնակիչների հետ զրուցելու, իրավիճակին ծանոթանալու համար:

Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի հունվարը Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ 2019 թվականի ապրիլի 19-ին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ նրան փոխարինող Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհ Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ Մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ. Սեւակ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները, հայհոյելով հայերին, դուրս հանում իրենց տներից. Աղդամի շրջան Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ) «Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». արցախցի (տեսանյութ) Վարուժան Ավետիսյանը հրապարակայնացրել է իր ու Փաշինյանի խոսակցությունը Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի Տեսանյութ․ Ինչու՞ Վանեցյանը չգնաց ռազմական հեղաշրջման ճանապարհով և չձերբակալեց Փաշինյանին, երբ դեռ ԱԱԾ պետ էր Մինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել «Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի (լուսանկար) Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր ամենակարևոր «զենքից» Կոչ եղավ վաղը` ժամը 6-ին, փակել Երևանի փողոցները Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան
website by Sargssyan