«Մենք չենք հար­ձակ­վում, հա­կա­հար­ված ենք տա­լիս, պար­տա­դիր հաղ­թե­լու ենք, այլ տար­բե­րակ չկա». Ռու­բեն Մա­թև­ո­սյան. «Փաստ»

 
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմն է։ Փորձում ենք պահպանել մեր ոգու ամրությունը, աջակից լինել սահմանին կանգնած հայկական զինուժին։ Այդ աջակցությունը տարբեր կերպ է դրսևորվում, երբեմն ուղղակի մեկ բառով, քաջալերանքի խոսքով՝ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, մենք ձեր թիկունքն ենք ապահովում։ Մեր հիմնական ուղերձը զինվորին այն է, որ իրենք պետք է վստահ լինեն՝ ժողովուրդն էլ իր հերթին նրանց թիկունքն է ամուր պահում։ Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը նշում է՝ պետք է մշտապես շեշտել այն, որ թշնամին նախահարձակ է մեր երկրի վրա։
 
«Մի երկրի վրա, որ իր սկզբնավորման առաջին օրվանից արձանագրել է կարևորագույն փաստ։ Մենք առաջին ժողովուրդն ենք, որ ապրել ենք այս երկրագնդում։ Սա փաստում է Աստվածաշունչը, Նոյյան տապանը: Ամեն ինչ գալիս է ոչ թե ապացուցելու այս փաստը, այլ բոլորի աչքերը բացելու, որ հին քարտեզներում Հայաստան աշխարհն ի սկզբանե գոյություն ունի։ Իսկ նորագոյացությունն ընդամենը 1921 թվականին է գոյացել Ստալինի թեթև ձեռքով, երևի թե, հեռահար քաղաքականություն ունենալու ակնկալիքով։ Նման ժողովուրդ չի ապրել Կովկասում։ Ապրել են ընդամենը Կովկասի թաթարներ, որոնք այսօր, չգիտես թե ինչու, դարձել են ազերիներ, որոնք ապրում են ընդամենը
Պարսկաստանում։
 
Արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ստալինը նման քաղաքականություն վարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբեն Մաթևոսյանը։ Նա ընդգծում է՝ բոլորի ուշադրությունը պետք է սևեռել այն հանգամանքի վրա, որ հերթական անգամ նախահարձակ լինելով՝ Ադրբեջանը պարտություն է կրում։ «Խայտառակ պարտություն է կրում։ Ցավոք, հաղթանակն առանց զոհերի չի լինում։ Այս աշխարհից հեռացող յուրաքանչյուր զինվորի հետ ես էլ եմ հեռանում ։ Բայց ես կանգուն եմ մնում, որովհետև գիտեմ, որ զինվորը կանգնած է Մայր հայրենիքը պաշտպանելու, իր երկիրը պաշտպանելու, իր ժողովրդին, մորն ու քրոջը պաշտպանելու համար։ Մենք իրավունք ունենք սրա մասին աշխարհով մեկ բարձրաձայնելու։ Պատահական չէ, որ այսօր աշխարհի գերտերությունները սկսել են իրենց ձայնը բարձրացնել՝ սաստելու թե՛ թուրքերին, թե՛ ադրբեջանցիներին։ Ես նրանց մեջ տարբերություն չեմ տեսնում, նույն ազգն է»,-նշում է մեր զրուցակիցը։
 
Մաթևոսյանն ասում է՝ բոլորը պետք է մեկ բան հստակ իմանան։ «Մենք հաղթելու ենք, որովհետև անկոտրում է մեր կամքը։ Մենք չենք հարձակվում, մենք հակահարված ենք տալիս, և այդ հակահարվածն այնքան ակնառու է, որ որևէ մեկի աչքից չի կարող վրիպել։ Եթե մենք կորցնում ենք տասը զինվոր, իրենք հարյուրի ու հազարի կորուստ են ունենում։ Պետք է կորչեն, ինչպես ստեղծվել են, այնպես էլ պետք է վերանան։ Մենք պետք է կանգուն մնանք, հատկապես առաջին գծում, եթե մեկ անգամ են մեզ խփում, պետք է տասը հարված հասցնենք։ Քրիստոնեական այն պատվիրանը, որ աջ այտիդ խփում են, մյուս այտդ էլ դեմ արա, այս դեպքում չպետք է գործի։
 
Եթե արել են, ուրեմն պատասխանը պետք է ստանան, և պատասխանը լիարժեք ստանում են։ Ես բոլորի ցավը տանեմ, համբուրում եմ նրանց ոտքը, որովհետև այդ ոտքերով կանգնած են մայրենի հողին և պաշտպանում են այն։ Խոնարհվում եմ բոլոր զոհվածների հիշատակի առաջ։ Մենք պարտադիր հաղթելու ենք, այլ տարբերակ չկա»,- ընդգծում է երգիչը։ Այս օրերին զինվորների համար շատ կարևոր է այն փաստը, երբ տեսնում են, որ թիկունքում գտնվող ժողովուրդը, որի կյանքի իրավունքն են նրանք այսօր պաշտպանում, միասնական է, մեկ բռունցք է դարձել, մի կողմ է թողել բոլոր տեսակի տարաձայնությունները, քանի որ ունի մեկ նպատակ։ «Դա փաստ է։ Դա այդպես էլ պետք է լինի, այլ տարբերակ չկա։ Չպետք է զարմանալ։
 
Մեր պարտքն է այսօր կանգնել զինվորի, բանակի և, իհարկե, Արցախի կողքին։ Պետք է սատարենք բոլորին ամենատարբեր ոլորտներում։ Մեկ քանդված շենքի փոխարեն պետք է տասը կառուցենք։ Մեր զինվորներին պաշտում է այսօր ամբողջ ժողովուրդը։ Նրանք մեր ապագա սերունդներին կրթելու ու դաստիարակելու հարցում այսօր լավագույն օրինակներն են։ Բայց այսօր բոլորս ենք զինվոր։ Այսօր բոլորս զինվորագրված ենք հաղթանակին, չեմ ուզում պատերազմ ասել։
 
Աշխարհում բնակվող յուրաքանչյուր հայ այսօր զինվոր է, բոլորն էլ զինակցում են մեզ՝ Հայաստանում և Արցախում ապրողներիս, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, իսկ այդ ձայնը, հավատացե՛ք, կարող է ու լինում է ավելին, քան մեկ կրակոցը։ Մեր ազգն աշխարհին պետք է ցույց տա առաջին հերթին իր համախմբվածությունը։ Մենք դրանով պետք է հաղթենք։ Բոլոր զինվորների ցավը տանեմ»,-եզրափակում է Ռուբեն Մաթևոսյանը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan