ՄԻՊ-ը՝ Լևոն Երանոսյանի անհետացման մասին

Մամուլում երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը 1or.am-ին ասաց, որ մինչ այս պահը Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու կամ դրա հիմքերի մասին տեղեկություն չունեն: Փաստաբանը նշեց նաև, որ այս հարցով անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ նորություն մինչ այս պահը չկա:

1or.am-ը Երանոսյանի գտնվելու վայրի կամ ձերբակալվելու մասին տեղեկություն ստանալու համար դիմեց ԱԱԾ, Ոստիկանության լրատվական ծառայություն և ՀՔԾ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս մարմիններն առնչություն չունեն Լևոն Երանոսյանի ձերբակալության հետ: ՄԻՊ-ից 1or.am_ին տեղեկացրեցին, որ ստացել են ահազանգը, զբաղված են՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու գործով, սակայն այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Կարեւոր՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info Ադրբեջանում նոր բողոքի ալիք է բարձրացել պատերազմը տանուլ տալու պատճառով (տեսանյութ) Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ռազմաճակատ գնալու մասին հայտնեց Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Պարզվեց, որ թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման․ Հայկ Սահակյան «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում հետախուզություն են անցկացնում. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հոկտեմբերի 23-ին բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի․ Ինֆոգրաֆիկա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման համար իրավիճակը դեռ չի հասունացել Ռուս հետաքննողների խումբն ապացուցում է սիրիացի վարձկանների մասնակցությունն Արցախի պատերազմում Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 62 հերոսների անունները Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. Նիկոլ Փաշինյան ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տիգրան Աշոտյանը չի զոհվել Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը /Տեսանյութ/ Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
website by Sargssyan