«Քուր, մի ժամ առաջ Ալիկը զանգեց, շրջափակված են եղել, փրկվել են»

«Պատերազմը չի ավարտվել, աղջիկս, չգիտեմ՝ Ալիկիս գրկելո՞ւ եմ վերջը, թե՞ չէ..... Չէէէէ, ինչ եմ խոսում, էս անգամ հաստատ գրկելու եմ»,- շատ ցածր ձայնով ասում է ինձ համար մանկուց հարազատ ձայնը: Սեպտեմբերի 27-ից մինչ երեկ որդուց՝ Ալիկից, ոչ մի լուր: Ալիկի երեկվա զանգը նրան խոսելու մեծ ուժ է տվել: Բոլորս գիտեինք՝ Ալիկն սպա էր ու պատերազմի առաջին օրվանից՝ առաջնագծում: Սիրվարդ քուրիկի աչքերին միայն 4-րդ օրն արցունք տեսանք: Ականջին հեռվից շշուկ էր հասել, թե հնարավոր է՝ որդին գերի է ընկել: Ինձ համար մի փոքր անհասկանալի էր, թե ինչ է զգում նա. աղիողորմ չէր լալիս, չէր հեկեկում, չէր ճչում, բայց թմրած էր ու օտարված բոլորիցս: Ալիկի հայրը՝ հորեղբայրս, արցախյան պատերազմի ավարտին զոհվեց: Ես 7 տարեկան էի, երբ վերջին հրաժեշտը տվեցինք նրան: Հուշերումս նա է՝ զինվորական համազգեստով, ինքն այդ համազգեստով ինձ համար ասես սովորական մահկանացու չէր ու երբ մեծերի հետ զրուցելիս ինձ իր գիրկն էր առնում, ես հպարտությունից հնդկահավի պես փքվում էի, բոլորից բարձր ու մի անհաղթահարելի բարձունքում էի զգում ինձ:   «Պատերազմը համբերություն ու սառնասրտություն է սիրում, մենք բոլոր տեղերում էդպես ենք հաղթել»,- ինձ թվում էր՝ հորեղբայրս այդ խոսքերն ասում էր ոչ թե մեծերին, այլ հենց ինձ, ասում էր հենց այսօրվա համար:   Ես Սիրվարդ քուրիկի պես չեմ, ես հեկեկում եմ, զգում եմ՝ օգնում է, դառը արցունք թափելուց հետո մի խորը շունչ եմ քաշում ու մտածում. «Վարդանը (Ալիկի մեծ եղբայրը) ճիշտ է. երանի գոնե այսօր մահացածների ցուցակում լինի Ալիկի անունը, թե չէ գերի..., ոչինչ պատկերացնել չեմ ուզում»: Անօգնական, հուսահատ վիճակը, տխրությունդ կրկնապատկվում են ու անձնականից անանձնականի վերածվում, երբ զանգում են, ու գիտես, հիշում ես, ճանաչում ես էսինչին, մինուճար տղան էր, նոր էին տարել, պիտի գար մեկ ամսից, կինը հղի է....: Այս օրերին հեռախոսս էլ է ինձ թշնամի դարձել, հոգոց եմ հանում ու երանի տալիս. «Ինչ լավ էր, որ այն ժամանակ հեռախոս չկար, պատերազմը հաղթեցինք՝ օրերով, շաբաթներով, ամիսներով ոչ մեկից ոչ մի լուր: Սիրվարդ քուրիկը որտեղի՞ց պիտի իմանար, որ ամուսինը 2 ամիս շրջափակման մեջ էր եղել, իմացավ, երբ կեսգիշերին հորեղբայրս տուն եկավ, բոլորով հավաքվեցինք: Ինքը պատմում էր, մենք՝ ծիծաղում»: Մայրս է զանգում՝ առավոտ կանուխ: Սրտիս արագ աշխատանքն ինձ հուշում է՝ հիմա մի վատ բան կասի։ «Բալես, արթնացե՞լ ես, այսինքն՝ էս օրերին ի՛նչ քնել, քնելն էլ ենք մեղք համարում, գիտես՝ Վարդանը գնաց, կանչեցին, տեսնենք մեր բալե՞ն է, թե՞ չէ, ԴՆԹ պիտի անեն, անճանաչելի է»,- կյանքի բազում հարվածների հետ համակերպված՝ հանգիստ տոնով ասում է մայրս: «Ես բալա կորցրել եմ, էդ ցավը լավ գիտեմ, բայց վշտից խելագարվելն էլ ճիշտ չէ»,- վերջին խոսքերն ինձ համարանակնկալ արտաբերում է նա: Տարօրինակ կերպով ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ վերջապես Սիրվարդ քուրիկը լիաթոք կարտասվի, ցավը կոկորդից դուրս կգա ու գոնե փոքր-ինչ կմեղմի:   Վարդանը զուսպ է, համեստ, Ալիկի նման խանդավառ ու անկաշկանդ չէ: Զանգում եմ Վարդանին, առանձնապես խոսել չի ուզում. «Գնում եմ, տենամ, ախպորս բերեմ, ու էն մեր մյուս քաջերի պես փառավոր հանձնենք հողին»։ Ես այլեւս չեմ դիմանում, անջատում եմ ու դառը հեկեկում: Մյուս քաջերի համար ավելի շատ եմ հեկեկում՝ բարձր ու անզուսպ: Հնգամյա որդիս տաք ու փոքրիկ մատներով արցունքներս է սրբում ու խնդրում. «Մամ, մի լաց, ինչ կլինի, մամա ջան..., իրանց կսաղացնեն բժիշկները, իրանք չեն մեռել»: Գրկում եմ նրան ու զարմանքով հարցնում. «Դու ի՞նչ գիտես ինչի համար եմ լալիս...»: «Էլ չլացես, հա՞»,- պայման է դնում իմ առջեւ: «Չէ..., չեմ լա»,- այլընտրանք չունենալով՝ խոստանում եմ ես:   Երեկոյան լուրերն եմ կարդում: Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառումն առաջինն եմ տեսնում: «Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն' ստիպված թաքնվել էին մոտակա անտառում' սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը»: «Աստված իմ, ինչ նորություն է, ինչ հրաշք, ինչ կկատարվի, եթե հիմա մեր փրկված զինվորները կապվեն հարազատների հետ, լսեն նրանց ձայնը»,- մտածում եմ ժպտալով՝ չզգալով, որ հեռախոսս երկար ժամանակ է՝ զանգում է: «Քուր, Վարդանն է, մի ժամ առաջ Ալիկը զանգեց, շրջափակված են եղել, փրկվել են....»։ Շարունակությունն այլեւս չեմ լսում, հետաքրքիր էլ չէ:

Mediaroom.am

Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայ-ադրբեջանական նոր սահմանը․ Սյունիքի առաջնագծում Արտակ Բեգլարյանը այցելել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների Կնգա համար կարում ա մատրասներ քարշ տա «դիրքեր», բայց ժամկետայինները պետք է գետնին քնեն Մասիս Մայիլյանի և նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մանրամասները «Երկիրը քանդած քայլարած». սգո պսակ Զարուհի Բաթոյան դռան մոտ Զգուշացում Ստեփանակերտի բնակչությանը․ պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել Էդ տարածքների համար պայքարել է զինվորը, ով էսօր մնացել է անտեր վիճակում․ Նազենի Հովհաննիսյան Կարմիր շուկայում ու Թաղավարդում բնակիչները սկսել են վերականգնել վնասված տները Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում. (տեսանյութ) Փլուզում «Օդալեն» ռեստորանում․ կա զոհ Ադրբեջանցիներն արդեն նկարում են Սևանա լիճը (Տեսանյութ) Իմ տան մուտքի դիմաց ծաղկեպսակ դնելն իմաստ չունի․ Զարուհի Բաթոյան Տղաները քաջաբար կռվել են, նրանք կարիք ունեն արձակուրդի.Արսեն Գրիգորյան Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին Չթողենք, որ էս մարդը Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը. Սուրեն Սուրենյանց Մոսկվա ես գնում, գոնե ֆայմիր ու Պուտինին սուտասան մի դարձրու․ Արփինե Հովհաննիսյան Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը
website by Sargssyan