Մեր գեղեցկուհին, ով միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու, ունի վեց ամսական երեխա, որին թողել է մոր խնամքին
LifestyleԱրծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսական երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք։
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան