«Չքնես. հեսա շուտ հետ եմ գալու». Սուրեն Համբարձումյան

Մեղրու շրջանի Գուդեմնիս գյուղի բնակիչ Բագրատ Համբարձումյանը հոկտեմբերի 5-ին է իմացել, որ որդին՝ Սուրենը, էլ չկա: 6-ին բերել են մարմինը: 7-ին՝ թաղել է որդուն: «Կենսագրակա՞նն է պետք»: Բագրատն այն վիճակում չի, որ կարողանա երկար խոսել տղայի մասին: 

Տարի ու կես առաջ կնոջն է թաղել, հիմա էլ, ահա՝ Սուրենին: Մի որդի ունի: Նա էլ է հավաքագրված Մեղրու շրջանից:

Սուրենի մասին Բագրատը պատմում է կարճ, քաղաքավարությունից դրդված, զուտ լրագրողի խնդրանքը չմերժելու համար: «Համբարձումյան Սուրեն Բագրատի: 1992 թվի հունվարի մեկի ծնված, Գուդեմնիս գյուղում: Սովորել է Ագարակի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո մեկնել է ծառայության հայկական բանակում, հակաօդային պաշտպանության գնդում»:

Մոտ երեք տարի Սուրենը աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Աշխատանքը սրտով չի եղել: Դուրս է եկել գործից, նախընտրել է զինվորականի ճանապարհը: Պայմագրային ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Սուրենը ամեն անգամ տանից դուրս գալուց առաջ տատիկին ասում էր՝ արի մի հատ պաչեմ, չքնես: Հեսա շուտ հետ եմ գալու: Ու տատին չէր քնում: Միշտ սպասում էր՝ մամայի պես:  

Մարտական հերթապահության է եղել, երբ իմացել է, որ Արցախում սկսվեց:

Ընկերների հետ մեկնել է Արցախ, որպես կամավոր, ծառայել ու խփվել է Ջեբրայիլում: Հորը չի ասել, որ առաջնագծում է: Բագրատին որդու ընկերները հետո պատմել են, որ Սուրենը առաջին կամավորականն է եղել իրենց զորամասից: Նրան նայելով, զորամասի մյուս տղաներն էլ են խնդրել, որ իրենց Արցախ ուղարկեն:

Բագրատը մի քանի օր, քանի դեռ որդին ողջ էր, համոզված է եղել, որ նա Հայաստանում է, իր ծառայության վայրում:

«Նա Ջեբրայիլում էր, իսկ ես զանգում էի, հետը խոսում, ու կարծում էի, իր սովորական գործին է, Հայաստանում: Ասում էի՝ ոնց ես, ինչ ես: «Լավ եմ»՝ ասում էր», — հիշում է Բագրատը:

Վերջին խոսակցությունը Սուրենը հոր հետ ունեցել է մահից երկու օր առաջ: «Իր մասին բան չի ասել: Մեզանից էր հարցնում: Իրա մասին չէր խոսում: Էնքան որ գիտեի՝ նորմալ ա, էդքան բան»:

Եղանակը ցրտել էր, ու Բագրատը հիշում է, որ անհանգիստ էր, թե որդին կմրսի: Այդ կարճ, այդ վերջին զրույցից հետո էլի է զանգել Սուրոյին, բայց նա նա արդեն անհասանելի էր:

Որդու մահվան մասին նրան զգուշորեն են հայտնել: «Եկան, ասին՝ Սուրոն, կարծես, վիրավոր է, հետո ընկերները արդեն ճիշտը ասեցին»:

Խնդրում եմ, որ Սուրենին նկարագրի: «Սիրում էր բնությունը, մեր գյուղը, նվիրված էր ընկերական շրջապատին: Ինքն իրեն առաջ մղող էր, իր անձը հետ մղած, ավելի գնահատում էր ընկերներին, հայրենիքը, ծառայությունը: Էդպիսին էր ինքը, բայց փակ էր: Ինձ հետ շատ չէր բացվում: Ավելի շատ ընկերների հետ էր խոսում: Ինչ հանձնարարես, անելու էր, ինչ ասեի՝ ասելու էր՝ հա, համառ բնավորություն ուներ, բայց փակ էր, հետդ չէր նստում, ու բացվում»:

Որդու հետ միշտ էլ կարճ է խոսել Բագրատը: Հիմա ափսոսում է: Կուզեր երկար-երկար զրուցել:

Սյուզան Սիմոնյան

Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պատանի հանդիսատեսի թատրոնի, տեքստիլ, ձեթ-օճառի, ցեմենտի, փայտամշակման գործարանների, քիմիական կոմբինատի բացումը. «Փաստ» Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևորվում են Արցախ. «Փաստ» Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ» «Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը». «Փաստ» «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ. «Ժողովուրդ» «Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու». «Փաստ» Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև վաղը կարող է ուշ լինել. «Փաստ» Ժնեվի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ» Մինսկի խմբի համանախագահ երկրները հրադադարի հասնելու համար պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ. «Փաստ» Ինչու է չեղարկվել ԱՄՆ գործուղումը. «Հրապարակ» «Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը. «Փաստ» Հերոսներն անկախ ամեն ինչից անում են իրենց քայլը. «Հրապարակ» Սադրանքներից խուսափել. ծննդատուն թիրախավորող ստահակից ամեն ստորություն սպասելի է.«Փաստ» Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. «Փաստ» Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից. «Փաստ»
website by Sargssyan