Արցախի նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դժվարանում է որևէ բան ակնկալել Ադրբեջանի հետ կրակի դադարեցման պայմանավորվածությունից և հրադադարի վերաբերյալ խորհրդակցություններից, որովհետև անկանխատեսելի է համարում հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում:

«Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի և արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրետակոծություններն ու հրթիռակոծությունները: Սակայն այսօր ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում»,- ասաց նա:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ են արտահայտվել: «Սակայն մենք ունենք մի հակառակորդ, մի թշնամի, որը բավական անկանխատեսելի է իր վարքագծով, այդ պատճառով այսօր շատ դժվար է որևէ ակնկալիք, սպասում և ընդհանրապես այս առումով որևէ կարծիք արտահայտել»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայ-ադրբեջանական նոր սահմանը․ Սյունիքի առաջնագծում Արտակ Բեգլարյանը այցելել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների Կնգա համար կարում ա մատրասներ քարշ տա «դիրքեր», բայց ժամկետայինները պետք է գետնին քնեն Մասիս Մայիլյանի և նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մանրամասները «Երկիրը քանդած քայլարած». սգո պսակ Զարուհի Բաթոյան դռան մոտ Զգուշացում Ստեփանակերտի բնակչությանը․ պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել Էդ տարածքների համար պայքարել է զինվորը, ով էսօր մնացել է անտեր վիճակում․ Նազենի Հովհաննիսյան Կարմիր շուկայում ու Թաղավարդում բնակիչները սկսել են վերականգնել վնասված տները Էս մարդը, ով Նիկոլին համարում էր փրկիչ, էսօր Նիկոլ էր հայհոյում. (տեսանյութ) Փլուզում «Օդալեն» ռեստորանում․ կա զոհ Ադրբեջանցիներն արդեն նկարում են Սևանա լիճը (Տեսանյութ) Իմ տան մուտքի դիմաց ծաղկեպսակ դնելն իմաստ չունի․ Զարուհի Բաթոյան Տղաները քաջաբար կռվել են, նրանք կարիք ունեն արձակուրդի.Արսեն Գրիգորյան Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին Չթողենք, որ էս մարդը Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը. Սուրեն Սուրենյանց Մոսկվա ես գնում, գոնե ֆայմիր ու Պուտինին սուտասան մի դարձրու․ Արփինե Հովհաննիսյան Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը
website by Sargssyan