Թող մեզ ներեն․ Գևորգ Գրիգորյան
BlogՊատերազմի մասին կարելիա երկար խոսել ու ոչինչ չասել։
Մեր իրականությունը ուրիշ էր, էնտեղ ուրիշա, երկինք նաելուց հույս չեն փնտրում, կռվի դաշտում երկնքից մահնա գալիս,էնտեղ ամեն ինչ հակառակա, ով ռոմանտիկա էր փնտրում շատ արագ ընկավ իր երազանքների ու պատկերացումերի բարձրունքից։
Հիմա հետ նայելուց ամբողջը պատվածա մշուշով, 11 օր որ տևել են տարիներ, ասես մեր հետ չի եղել, ու իրականում, էլ ոչ մեկ նույնը չի, ով ողջա մնացել, հետա եկել, էլ երբեք նույնը չի, ամեն մեկս ինչ որ չափով էնտեղա մնացել, ամեն մեկի մեջ մի բան զոհվելա, ծռվել ու այլանդակվել։
Մեզ սպասողների համար ավելի բարդա եղել, անտեղյակոթյունը, սպասումը, զոհերի գուցակներում սիրած մարդկանց անունը փնտրելը, դուք անցել եք դժողքի միչով... ոմանք կմնան էտ դժողքում միշտ..
Կռվի դաշտում ամեն բան փոխվումա արագ, չկա վախ, չկա անհանգստություն, բոլորը սառն են, հաճախ ուրախ ու ծիծաղով, նույն իսկ թեժ կռվի ժամանակ, անեկդոտների տեղատարափ էր, ով գլուխը կախում էր մտքերով՝գլխին էր ուտում, երևի աֆֆեկտա, առաջին հայացքից բոլորը լավ են, բայց նորմալ չի երբ նման իրավիճակում մարդ նորմալա։
Արթնանում ես մենակ քիթ ու բերանտա դուրս հրետակոծության շպրտած ցեխից ու հողից։
Զուգարան չես գնում օրերով, անհնար միտք էր դուրս գալ խրամատից ու ինչ որ ծառի տակ 3 րոպե մնալ, անձրևի նման արկեր են թափվում, ու դա միակ անձրևն էր, որ չէր կտրվում։ Չէինք թարթում պայթյունից, ընկնող ականի ձայնից գիտես մոտա ընկնելու թե չէ, ու էլ անկապ չէինք պառկում, առանց էտ էլ մոտ ընկնողներից էնքան էնք պպզել ու պառկել որ անունը դրել էինք գիմնաստիկա:
Սովորում ես քնել ռմբակոծության ժամանակ, ոմանք առանց էտ ձայնի ու ցնցումների էլ չեն կարողանում քնել մինչև հիմա, սովորում ես մրսելուն, մահ տեսնելուն, ընկերներից մնացած մարմնի մասեր հավաքելուն, սպանելուն, հետո նորից քնելուն, երբ քո հերթնա։
Անկեղծ զարմանքա առաջացնում լուսաբացը, «մաման ք.... էսօր էլ լուսացրինք» արտահայտությունով։
Էնտեղ ոչ ոք հույս չուներ ևս մի լուսաբաց տեսնելու, մենք մեզ թույլ չէինք տալիս նման ճոխ մտքեր, դրանք արկից ու փամփուշտից վտանցավոր էին, ով մտքով առաջ էր ընկնում կամ հետ էր գնում տուն կորցնում էր զգոնությունը, չէր կարելի!! Ամենա երկար գիշերները էնտեղ են, ամեն օրը անցնում էր տարվա նման, էնտեղ ամեն րոպե էր ինչ-որ ճակատագրական բան լինում, ու երևի ամենա սարսափելի բանը որ կարա լինի մարդու հետ, դա համակերպումնա էտ ամենի հետ, էն մտքի հետ որ էլ երբեք տուն չես գնալու, չնայած մենք կատակով մեռնողի վրա քֆուր էինք դրել, բայց անձնական իրերը մեկիս զոհվելուց հետո արդեն տեր ունեին նախորոք պայմանավորված, ամեն մեկը ուներ իր համար պահած մի փամփուշտ ու մի նռնակ, ու երևի հենց էտ համակերպումնա տալիս անսահման ուժ, մենք տխուր չէինք, հոգնած չէինք, ոչ մի տեղ չէր ցավում, սոված չէինք, չէինք մրսում, մեր համար մեկ էր, մենք ուրիշ բանով էինք զբաղված, ոնց որ քաղաքային պայմաններում աշխատանքի են գնում, տենց էլ մենք, զբաղված էին մեր գործով, ու դա հայրենասիրույուն չի, ոչ մեկ էնտեղ կրակելուց հայրենիքի մասին չի մտածել, իմ հայրենիքը էնտեղ կողքիս կանգնած եղբայրս էր, որը չնայած ոչ մի բանի, կռվում էր ամբողջ կատաղությամբ, սատանու պես, իմ համար, որ մենք մի լուսաբաց էլ տեսնենք միասին, ու ամենա սիրուն լուսաբացները էնտեղ էին։
Ու էտ լուսաբացները սկսեցին անտանելի դառնալ հետ գալուց հետո։
Թող մեզ ներեն նրանք ովքեր չեկան, ես ներողություն եմ խնդրում մայրերից, որ մենք վերադարձանք իսկ իրանց զավակները ՝ոչ։
Հետ եկածների մոտ էտ մեղքի զգացումը երբեք չի անցնելու։ Ոչ ոք չի բարձրաձայնում, բայց շատ շատերը կնախնտրեին էնտեղ ընկնեին արագ մահով, քան մի ամբողջ կյանք ապրեն էտ ամենի հետ, երևի հենց դրանովա պայմանավորված նորից կռիվ գնալու ցանկությունը, չնայած վերքերին։ Բոլորիս մոտ կա զգացողություն, որ մի բան կիսատ ենք թողել, առանց մեզ են զոհվել տղեքը, տենց չէր կարելի, ինչ անում էինք միասին պիտի անեինք, տենց չէր կարելի....
Պատերազմի մասին կարելիա երկար խոսել, ու մեկա ոչինչ չասեցի...
Գևորգ Գրիգորյան