Ալիևի համար նույնիսկ իր զինվորը «գրոշի» արժեք չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Նշել էինք նաև, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի վարձկան-ահաբեկիչների հետքերը առավելագույնս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Մասնավորաբար, նախօրեին համացանցում հերթական աուդիոձայնագրությունը տարածվեց, որտեղ սիրիացի վարձկան-ահաբեկչի խոսքից ակնհայտ է դառնում, որ չնայած այն փաստին, որ ահաբեկիչներից բավական մեծ թվով ոչնչացվել է, ադրբեջանցիները «նրանց ստիպում են դարձյալ գնալ առաջ»։ Բացի դրանից, վարձկանը բողոքում է, որ «ադրբեջանցիներն իրենց ուտելիք չեն տալիս, անգամ վիրավորներին չեն ճանապարհում տուն՝ թողնում են մահանան, որ չվճարեն»։ Այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր է ահաբեկիչներին ամեն կերպ վերացնել, հաստատվում է վարձկանի խոսքերից, ըստ որի՝ նրանք, ովքեր չեն կարողանում նորմալ կռվել և փորձում են նահանջել՝ թիկունքից կրակում են դիպուկահարները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն վարձկանների, այլև հենց ադրբեջանցիների մասին է: Տարբեր Տելեգրամ ալիքներն ու սիրիական լրատվամիջոցները ևս անդրադառնում են մեծ քանակությամբ վարձկանների կոտորվելու, նրանց մեկ միասնական գերեզմանում թաղելու և հետքերը թաքցնելու փաստերի մասին: Մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանություններին անգամ իրենց սպանված զինծառայողների մարմինները չեն հետաքրքրում, որոնք շուրջ երկու շաբաթ ընկած են առաջնագծում։ Ի դեպ, փորձագետներն արդեն խոսում են նաև այն մասին, որ Բաքվի բռնապետը ներքին հրաման է տվել՝ ոչ մի վիրավորի վրա ժամանակ և ռեսուրս չծախսել, նահանջի դեպքում նրանց թողնել ոչնչացվածների հետ մարտի դաշտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan