Քչերը գիտեն, որ 1994 թ․ հրադադարի համաձայնագիրը ստորագրվել էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, հետագայում համաձայնագրին միացավ Հայաստանը. Վլադիմիր Կազիմիրով. «Ժողովուրդ»

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին:

Ավելին, վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ հրադադարի մասին համաձայնագրի առաջին տարբերակը, որը պատրաստել է հենց ինքը, ստորագրված է եղել Բաքվի և Ստեփանակերտի միջև: Հետագայում այդ համաձայնագրին միացել էր նաև Հայաստանը: «Պետք է նախկինի պես հենվել այն համաձայնագրի վրա, որը ստորագրված էր եղել Հեյդար Ալիևի հետ: Վերջինս ոչ մեկ անգամ է ինձ հենց Բաքվում ասել և խնդրել, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Նախկին նախարար Մամեդովը ստորագրեց, և քչերը գիտեն, որ այն ժամանակվա համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջև: Միայն հետո Հայաստանը միացավ այդ համաձայնագրին, իսկ սկզբում Ադրբեջանը ստիպված եղավ այն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ», –նշեց նա:

Կազիմիրովը, որպես ապացույց, առաջարկեց նայել 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ կարելի է հստակ տեսնել՝ ձախ կողմում եղել է Ադրբեջանի ստորագրությունը, իսկ աջ կողմում՝ Լեռնային Ղարաբաղի, և միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվեց Հայաստանի ստորագրությունը»: Խոսքը 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի մասին է, որից հետո՝ հուլիսի 27-ին, ստորագրվեց հրադադարի հաստատման ևս մեկ եռակողմ համաձայնագիր, այս անգամ արդեն՝ նաև ԵԱՀԽ միջնորդությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը նաև նկատում է, որ 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով:

Նրա խոսքով՝ նախկինում Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ ցանկություն չէր հայտնում այդ քայլին գնալ, կա՛մ նախապայմաններ էր առաջ քաշում` երբեմն ակնհայտ անիրատեսական, կա՛մ խզում էր պայմանավորվածությունները, բայց այս անգամ այդ ցանկությունն ավելի հաստատակամ արտահայտվեց, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թուրքիան խոշոր պարտություն է կրել Ի՞նչ պատիժ է նախատեսված զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու համար Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Հրապարակվել է հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները Արծրուն Հովհաննիսյանը մարամասներ է հայտնում սահմանում իրավիճակից Հակառակորդը, որոշ հատվածներում զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով անցել է պաշտպանության ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News /տեսանյութ/
website by Sargssyan