Անհապաղ հրադադարը և ոչ թե կարգավորման չաշխատող բանաձևերի հնչեցումը պետք է լինի միջազգային ջանքերի հիմնական նպատակը
ԲլոգՍուրեն Սուրենյանց-ը գրում է
Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կարգավորման իր տեսլականը, որը գուցե նաև ընդունելի է համանախագահության մյուս երկու պետությունների կողմից։ Սա մեզ համար հրադադարի կամ խաղաղության հաստատման ծանր գին է, որը մի կողմից հաշվի չի առնում թուրք-ադրբեջանական ահաբեկչության փաստը, մյուս կողմից՝ միակողմանի զիջումներ է ակնկալում Հայաստանից։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձն, ըստ էության, պատասխան էր Մոսկվայում հնչեցված հայտարարությանը։
Մյուս կողմից՝ կրակի դադարեցումն այլընտրանք չունի, որովհետև մահաբեր էսկալացիան տարածաշրջանն ու հակամարտող կողմերին ավելի է հեռացնում խաղաղությունից։ Կարծում եմ՝ հենց անհապաղ հրադադարը և ոչ թե կարգավորման չաշխատող բանաձևերի հնչեցումը պետք է լինի միջազգային ջանքերի հիմնական նպատակը։