Սա մեր վերջին ճակատամարտն է. Արայիկ Հարությունյան

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:

Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:
Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ:

Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը:

Արցախը սպասում է բոլորիդ:

Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել Հակառակորդը շարունակել է կրակ վարել Հայաստանի սահմանի ուղղությամբ. Կան վիրավորներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք. մահացել է 26 քաղաքացի Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Մենք զոհեր ու վիրավորներ չունենք Թշնամին հրետակոծել է հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում է իրավիճակին․ Արծրուն Հովհաննիսյան Գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը միանում է Գ.Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատին
website by Sargssyan