Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Էրդողանը զանգեց առաջինը. Ինչ փոխեց հայկական բանակը

Հասարակություն

Հոկտեմբերի 14-ին Կրեմլը տեղեկություն տարածեց, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին, հանգամանալից քննարկվել է արցախյան գոտում պատերազմը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում: Թուրքիայի սանձազերծած պատերազմի առաջին օրերին Կրեմլի խոսնակ Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինը հեռախոսազրույց է ունենալու Էրդողանի հետ, նշել էր, թե առայժմ չկան այդպիսի ծրագրեր, ամեն ինչ կախված կլինի անհրաժեշտությունից: Պուտինն ու Էրդողանը 18 օր չէին զանգահարում միմյանց, ըստ երեւույթին սպասելով, թե ով է առաջինը զգալու զանգահարելու անհրաժեշտություն: Փաստորեն այդ անհրաժեշտությունն առաջինը զգացել է Էրդողանը: Կասկածից վեր է, որ այդ զանգը գործնականում առաջին հերթին «թելադրել» է հայկական բանակը՝ որ թույլ չի տվել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորմանը հասնել ռազմական այնպիսի հաջողության, որը թույլ կտար թելադրել քաղաքական պայմաններ: Միաժամանակ հետաքրքիր է քաղաքական ֆոնը, որի պայմաններում հնչել է Էրդողանի զանգը: Նախ, մոսկովյան հրադադարի նախաձեռնության անիրագործելիությանն ի պատասխան Ռուսաստանը աշխուժորեն խաղի մեջ մտցրեց Շոյգուին, որը խոսեց թուրք նախարար Աքարի, հետո Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Զուգահեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնելով Հայաստանի տարածքում Ադրբեջանից զինտեխնիկայի թիրախավորման մասին, հայտարարեց, որ Հայաստանը մինչ այժմ ձեռնպահ է մնացել որեւէ կրակ վարելուց, սակայն այդ թիրախավորումից հետո իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում խոցել ադրբեջանական ռազմական թիրախները: Դա էապես փոխելու է իրավիճակը եւ փաստացի ստեղծելու է Ռուսաստանի ռազմական միջամտության իրավական հիմք եւ հրամայական: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, թե ռուս զինվորականներն ուսումնասիրում են Հայաստանին հարվածելու տեղեկությունը: Զուգահեռ, Լավրովը ռուսաստանյան ալիքներին հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիային երբեք չեն որակել որպես ռազմավարական դաշնակից, այլ գործընկեր, որը տեղ-տեղ նաեւ ռազմավարական է: Լավրովը միեւնույն ժամանակ փորձեց ռեվերանս անել Ադրբեջանին, խոսելով այսպես կոչված լավրովյան պլանի մասին, որը ենթադրում է տարածքների վերադարձ խաղաղության դիմաց: Լավրովը խոսեց նաեւ հրադադարի պահպանման համար ռուս զինվորական դիտորդների մեխանիզմի մասին: Հայաստանի վարչապետը ավելի ուշ ուղերձով դիմեց ժողովրդին, որում հիշեցրեց, որ Հայաստանը մերժել է տարածք խաղաղության դիմաց բանաձեւը եւ ազդարարեց, որ Հայաստանը կանգնելու է մինչեւ վերջ: Ծավալվող քաղաքական գործընթացի ֆոնին վարչապետի ուղերձի քաղաքական նպատակն անշուշտ մի կողմից բանակի քաղաքական թիկունքը չթուլացնելու, մյուս կողմից բանակի ռազմական սխրանքը քաղաքական դաշտում կապիտալիզացնելու քայլն էր: Միաժամանակ, հիշեցնելով 1938-ի մյունխենյան համաձայնագիրը եւ Չեխոսլովակիայի օրինակը, վարչապետ Փաշինյանը ակնարկեց արեւմտյան աշխարհին, որ Էրդողանին Կովկասով կշտացնելու քաղաքականությունը իրենց չի ազատելու նրա ախորժակից, բայց փոխարենը Հայաստանին տալիս է հետեւություն անելու առիթ: Ավելի ուշ հնչեց ԱՄՆ պետքարտուղար Մայրք Պոմպեոյի հայտարարությունը, որտեղ նա առաջին անգամ խոսեց Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցության մասին, կոչ անելով Անկարային չանել դա: Քաղաքական լրահոսը եզրափակեց Կրեմլի հաղորդագրությունը, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին: Ինչ է փոխելու այդ զանգը:  

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ