Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար. ՔԱԿ
Հասարակություն«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ հոկտեմբերի 15-ին նախատեսված, դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: