«Թմբի­րից» պետք է դուրս բե­րել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր նախատեսվում է բողոքի ձայն բարձրացնել ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում և իր աչքերով տեսնել, թե ինչպես է ավերված Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր մեծապես կարևորվում է միջազգային կառույցներից պահանջել, ինչու ոչ՝ նաև ստիպել, որ արդարացի գնահատական հնչեցնեն ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին։

Ընդհանրապես, այս օրերին հաճախ է խոսվում, որ Արցախում ընթացող պատերազմի և նրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները (ՄԱԿ, ԵՄ և այլն) ոչ մի լուրջ դիտարկում ու կարծիք չեն հնչեցնում և չեն ներկայացնում իրենց վերաբերմունքը։ Ավելին՝ հարցի վերաբերյալ ոլորտային մասնագետների բարձրացրած աղմուկից հետո միայն նախօրեին ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարպը մի քանի «մտահոգիչ դեպքերի» մասին է բարձրաձայնել, որը գլխավորապես վերաբերում էր ՀՀ տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը «Փաստի» հետ զրույցում հատկանշական է համարում, որ ՄԱԿ ներկայացուցիչը ոչ մի խոսք չի ասել Արցախում տիրող անմարդկային ոճրագործությունների և հակամարդկային պատերազմի մասին, որի պատճառով տասնյակ մարդիկ այսօր փաստացի անտուն են մնացել, իսկ ադրբեջանաթուրքական հրոսակները հետևողականորեն թիրախավորում են Արցախի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքները, ընդհուպ եկեղեցիներ ու հիվանդանոցներ։ «Այնինչ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակն ակտիվ աշխատում է, այն էլ՝ «ծեղը գերան» սարքելու սկզբունքով։ Կարծում եմ՝ սպասվող ակցիաների նման ակցիաներ շարունակաբար պետք է անել՝ միջազգային կառույցներին «թմբիրից» հանելու նպատակով»,-նշեց Ա. Հովասափյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարեւոր՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info Ադրբեջանում նոր բողոքի ալիք է բարձրացել պատերազմը տանուլ տալու պատճառով (տեսանյութ) Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ռազմաճակատ գնալու մասին հայտնեց Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Պարզվեց, որ թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման․ Հայկ Սահակյան «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում հետախուզություն են անցկացնում. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հոկտեմբերի 23-ին բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի․ Ինֆոգրաֆիկա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման համար իրավիճակը դեռ չի հասունացել Ռուս հետաքննողների խումբն ապացուցում է սիրիացի վարձկանների մասնակցությունն Արցախի պատերազմում Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 62 հերոսների անունները Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. Նիկոլ Փաշինյան ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տիգրան Աշոտյանը չի զոհվել Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը /Տեսանյութ/ Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
website by Sargssyan