Դատավորները որոշել են իշխող խմբակցությունից կախում չունենալ. մանրամասներ ներքին իրավիճակից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել:

Նկատենք՝ երեք դատավորներ՝ Արսեն Մկրտչյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք ցանկություն էին հայտնել Վճռաբեկ դատարան գնալ որպես դատավոր, ներքին քննարկումներ են ունեցել եւ հասկացել, որ Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընտրվելու պարագայում իրենք, այսպես ասած, պարտավորություններ են ունենալու հենց իշխող ուժի հանդեպ:

Այսինքն՝ հետագայում իշխող խմբակցության պատգամավորները կարող են այդ դատավորներից պահանջել մեղմ վերաբերվել իրենց հետ կապվող քրեական գործերի առնչությամբ, եւ ստացվում է՝ անկախ դատավորները Վճռաբեկ գնալու պարագայում ԱԺ-ից կախված կլինեն ու, հետեւաբար, կողմնակալ: Եվ այս պարագայում նրանցից շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պատանի հանդիսատեսի թատրոնի, տեքստիլ, ձեթ-օճառի, ցեմենտի, փայտամշակման գործարանների, քիմիական կոմբինատի բացումը. «Փաստ» Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևորվում են Արցախ. «Փաստ» Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ» «Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը». «Փաստ» «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ. «Ժողովուրդ» «Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու». «Փաստ» Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև վաղը կարող է ուշ լինել. «Փաստ» Ժնեվի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ» Մինսկի խմբի համանախագահ երկրները հրադադարի հասնելու համար պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ. «Փաստ» Ինչու է չեղարկվել ԱՄՆ գործուղումը. «Հրապարակ» «Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը. «Փաստ» Հերոսներն անկախ ամեն ինչից անում են իրենց քայլը. «Հրապարակ» Սադրանքներից խուսափել. ծննդատուն թիրախավորող ստահակից ամեն ստորություն սպասելի է.«Փաստ» Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. «Փաստ» Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից. «Փաստ» Իրավիճակը փոխվում է․ Վճռական հակահարված
website by Sargssyan