Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել. փոխնախարար է նշանակվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու:

Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 29.10.2020 Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթարը» Թշնամին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պատանի հանդիսատեսի թատրոնի, տեքստիլ, ձեթ-օճառի, ցեմենտի, փայտամշակման գործարանների, քիմիական կոմբինատի բացումը. «Փաստ» Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևորվում են Արցախ. «Փաստ» Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ» «Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը». «Փաստ» «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ. «Ժողովուրդ» «Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու». «Փաստ» Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև վաղը կարող է ուշ լինել. «Փաստ» Ժնեվի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ» Մինսկի խմբի համանախագահ երկրները հրադադարի հասնելու համար պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ. «Փաստ» Ինչու է չեղարկվել ԱՄՆ գործուղումը. «Հրապարակ» «Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը. «Փաստ» Հերոսներն անկախ ամեն ինչից անում են իրենց քայլը. «Հրապարակ» Սադրանքներից խուսափել. ծննդատուն թիրախավորող ստահակից ամեն ստորություն սպասելի է.«Փաստ» Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. «Փաստ»
website by Sargssyan