Միասնության որոշ կոչեր արդարև կեղծ են հնչում այն դեպքում, երբ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, շարունակում է պահվել կալանքի տակ. Շաքե Իսայան

Past.am-ի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ:

- Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը սկսեց իսկական պատերազմ, որին լայնորեն օժանդակում է Թուրքիան՝ մատակարարելով նաև ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից: Հիրավի սա մեզ համար Հայրենական պատերազմ է, և այս պահին յուրատեսակ հրամայական է՝ լինել միասնական: Ի՞նչ եք կարծում, ազգը համերա՞շխ է այս հարցում, և արդյո՞ք օգտագործվում են բոլոր այն կարող մարդկանց հնարավորությունները, ովքեր կարող են իրենց նպաստն ունենալ այս գործում:

- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի՝ որպես հայակական երկրորդ պետության կոնցեպտը, մայր Հայրենիքի հետ միասնական լինելու գաղափարը այն արժեքն են, որի շուրջ որևէ հայ մարդ, որևէ քաղաքական ուժ երբևէ տարաձայնություններ չն ունեցել՝ անկախ այն հանգամանքից, թե այլ իրերի, երևույթների վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն՝ պահպանողական, թե առավել լիբերալ: Արցախն այսօր մեր բոլորի կարիքն ունի, Արցախում այսօր վճռվում է Հայաստանի, մեր բոլորի ապագան: Միամտություն կլիներ կարծել, թե ադրբեջանա-թուքաահաբեկչական այս ագրեսիան ուղղված է միայն Արցախի դեմ: Կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ էլ հասկանում են, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվել, նրանց աշխարհաքաղաքական և կեղծ-գաղափարական նկրտումները մեր Հայրենիքի նկատմամբ չեն փոխվել: Եվ կրկին միայն միամիտներն են, որ փորձում էին մեզ համոզել, թե թուրքը փոխվել է, սրանք բարի թուրքեր են: Այս իրավիճակում ամենատարբեր հարթակներից և ամենատարբեր մակարդակներով հնչեցին միասնության կոչեր, և փառք Աստծո, ազգը միասնական է այս կենաց մահու պայքարում: Սակայն միասնության որոշ կոչեր արդարև կեղծ են հնչում այն դեպքում, երբ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է պահվել կալանքի տակ: Ես հատուկ եմ շեշտում պահվել բառը, որովհետև, այո՛, այն քրեական գործը, որի շրջանակներով նա անցնում է, գեթ մեկ ապացույց չունի, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն ունի այդ գործողություններին: Կրկնում եմ, չի ներկայացվել գեթ մեկ ապացույց: Եվ այս պայմաններում նման հեղինակության, նման միջազգային կապերի տեր մարդուն կալանավարված պահելը, կներեք, ինձ համար հնչող միասնության կոչերի հետ աղերս չունի: Բացի այդ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը մեր զինված ուժերի կարիքները մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում՝ պարբերական այցեր Արցախ, դիրքեր, զինվորների հետ անմիջական շփումներ: Ստացվում է՝ հնչեցվող միասնության կոչերն էլ կողնակալ են:

- Եթե չեմ սխալվում, Գագիկ Ծառուկյանի գործով նաև Մարդու իրավունքների պաշտպա՞նն է դիմում հղել գլխավոր դատախազին: Ի՞նչ ակնկալիքներ կան այս անչությամբ:

- Այո՛, Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մամուլին տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Սրանից հետո ՄԻՊ-ը այցելել էր Գագիկ Ծառուկյանին, որից հետո էլ բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է հղել ՀՀ գլխավոր դատախազին: Այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ավելի ճիշտ կլինի դիմել պարոն Ծառուկյանի փաստաբաններին: Սակայն փաստն ինքնին խոսուն է:

- Եվ ի վերջո, իրավաչա՞փ է արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանքը: Որովհետև քանիցս բարձրաձայնվեց, որ նրա կալանավորման որոշումն ավելի շատ քաղաքական էր:

- Ես շեշտում եմ, որ պարոն Ծառուկյանի կալանքն իրավական հիմքեր չունի, որովհետև Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ են առել այն հիմնավորմամբ, թե իբր վերջինս կարող է խոչընդոտել նախաքննությանը: Ներեցեք, սա լուրջ չէ, որովհետև կալանքից դեռևս 4 ամիս առաջ արդեն ընթանում էր նախաքննություն, և դատարանի դահլիճում փաստաբանների այն հարցին, թե մինչ այս պահը պարոն Ծառուկյանը որևէ կերպ խոչընդոտե՞լ է նախաքննությանը կամ փորձ արե՞լ է խոչընդոտել, վարույթ իրականացնող մարմինը պատասխան չի ունեցել, որովհետև նման դեպք պարզապես չի եղել: Ինքներդ էլ հասկանում եք, որ կալանքի հիմքերը չկան, բացակայում են: Ուստի այո՛, կալանավորման որոշումը կայացվել է՝ բնավ էլ չհիմնվելով իրավական չափորոշիչների վրա:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan