Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել զոհերի և վիրավորների վերաբերյալ

Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Նաեւ երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցը փակ է, որովհետեւ այնտեղ բավականին դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են ներկայացնում: Սակայն արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կազմակերպություններին, որոշում կայացնողներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ հայ զինծառայողների դիակների, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից»,-ասաց նա: Արտակ Բեգլարյանը ամփոփ թվեր ներկայացրեց. «Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ եւ 115 վիրավոր: Այդ 36 զոհից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակման հետեւանքով եւ թիրախային դիտավորյալ հարձակման հետեւանքով են այս դեպքերը տեղի ունեցել: Գիտենք, որ ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր եւ ԱԹՍ-ներ, որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում: Սա նշանակում է, որ սխալի հավանականությանը շատ-շատ ցածր է»,-ասաց նա: Արցախի օմբուդսմենի ներկայացմամբ 36 զոհերից 8-ը կին է, 28-ը՝ տղամարդ: Վիրավորների դեպքում նույնպես, ըստ նրա, նրանց կեսը վիրավորվել է իր բնակության վայրում: «115 վիրավորից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, 20-ը թեթեւ վիրավորումներ: Այդ 95-ից 18-ը կանայք են, 77-ը՝ տղամարդիկ»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը պատերազմական հանցագործություններ են:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan