Կարեւոր՝ հատկապես ռազմաճակատ մեկնողների համար
ՀասարակությունՄինչև, որ լիովին կհաջողվի չեզոքացնել, վնասազերծել թշնամու բոլոր աթս-ները մեր երկնքում, պետք է հետևել մի շարք կանոնների՝ 1) արևոտ եղանակին հնարավորության սահմաններում կանգնել ծառերի, կառույցների ստվերների տակ (քանի որ ԱԹՍ-ի զգայուն տեսախցիկի ալգորիթմը կամ չի «նկատի» ստվերում գտնվող օբեկտները, կամ էլ շատ ժամանակ կպահանջվի թիրախավորելուն, իհարկե օպերատորի օգնությամբ); 2) դիրքերը, խրամատները, հրետանին և այլն քողարկել ցանցերի շատ մեծ կտորներով՝ ծածկելով շատ ավելի մեծ տարածք, քան իրականում պետք է (քանի, որ օպերատորը կարող է աչքաչափով թիրախավորել ցանցի կենտրոնը); 3) բաց երկնքի տակ խմբով չկանգնել, չքայլել նույնիսկ խրամատում, պահպանել հեռավորություն, դիստանցիա 7 մետրից ավելի, քանզի հիմնականում ԱԹՍ-ներով հրթիռակոծում են խմբերով հավաքվածներին, 1 հոգու վրա նպատակահարմար չէ հրթիռ արձակելը; 4)նպատակահարմար չէ մարդկանց մեծ խմբեր տեղափոխել մեծ ավտոմեքենաներով, ավելի լավ է տեղաշարժումը կազմակերպել փոքր մեքենաներով, հարկ եղած դեպքում նույնիսկ ոտքով; 5) եթե այդ պահին չի օգտագործվում հրետանին, որը իր հերթին քողարկված չէ և չունի կողքին կեղծ կրկնօրինակներ, մոտը չկանգնել: 6) ԱԹՍ-ից արձակած հրթիռի ձայնը լսելի է դառնում 1,5- 2 վայրկյան շուտ, այդ ընթացթում պետք է հասցնել պառկել գետնին, որպեսզի հրթիռի բեկորները շատ վնաս չհասցնեն: 7) ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո խմբով չմտնել դաշտային ապաստարան (բլինդաժ), այլ ցրվել տարբեր ուղղություններով, հետո փորձել գտնել ու թիրախավորել ԱԹՍ-ին երկնքում, շատ հավանական է 2 ԱԹՍ լինի՝ մեկը հարվածային, մյուսը հետախույզ: Խնդրում եմ տարածել սա, քանզի այս պատերազմում կորուստների մեծ մասը ԱԹՍ-ների պատճառով է: Գոռ Գոգչյանի ֆեյսբուքյան էջից: