Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին: Այս մասին գրել է հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը: «Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում: Նշվում է, որ Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է: «Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիեւը: Հոդվածում հիշատակվում է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով Տղամարդկանց շրջանում թրենդային դարձած մորուքի նոր տեսակը Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև - 30 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն․ Mediaport Բայդենի երդմնակալության օրը Թրամփը վաղ առավոտյան կմեկնի Վաշինգտոնից Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսանցել են (ֆոտո) Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ դի Դատարանը 30 օրով ձերբակալել է Նավալնիին ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ) Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը 16-18 տարեկան երեխաները կունենան նույն իրավունքը, ինչ չափահասները. «Իմ քայլի» պատգամավոր Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս
website by Sargssyan