Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«ՄԻԵԴ դիմում է ներկայացվել բոլոր 8 ռազմագերիների վերաբերյալ։ Պահանջել ենք, որպեսզի անհապաղ միջոց կիրառի ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության եւ առողջական վիճակի վերաբերյալ, որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաեւ պահանջել ենք միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասել է Կիրակոսյանը։

Նա, չհայտնելով անունները, նշել է, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետեւ ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

«ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով եւ ժամկետ է սահմանել մինչեւ հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ եւս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- ասել է Կիրակոսյանը։

Հայկական կողմը նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել են 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաեւ դատարանից ստացած պատասխանի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Հայ գերիների վերադարձի մասին Գուշակեք լուսանկարի հերոսին, ով հայտնի քաղաքական գործիչ է Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Նոր հաղորդագրություն Արցախից Եվս 3 աճյուն է հայտնաբերվել. Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242, մահվան՝ 12 նոր դեպք Կրկին զինվորների մարմիններ են դուրս բերվել «Էդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է». վարչապետը՝ լրագրողին Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Շրջադարձային հունվարի 28 Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info
website by Sargssyan