Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 23-25-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 23-ից 25-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 41 հոդված, 14-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 13-ը՝ հայկական կողմինը, 14-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 14 նյութից 7-ը՝ չեզոք, 6-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 55 հոդված, 21-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 17-ը՝ հայկական կողմինը, 17-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 17 նյութից 11-ը՝ չեզոք, 4-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 98 հոդված, 37-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 40-ը՝ հայկական կողմինը, 21-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 21 նյութից 15-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 52 հոդված, 23-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 14-ը՝ հայկական կողմինը, 15-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութից 13-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 60 հոդված, 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 17-ը՝ հայկական կողմինը, 27-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 27 նյութից 23-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Կոնգրեսմեն Ադամ Շիֆը կոչ Է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Նա, մասնավորապես, նշել է․ «ԱՄՆ-ն  չի կարող ձեռքերը ծալած նստել այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ․․․ Էրդողանի և Ալիևի խոսքերն ու գործողություններն այսօր հիշողության մեջ արթնացնում են ավելի քան հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունները։ Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի»։

Ինչպես փոխանցում է ռուսական մեդիան, Human Rights Watch-ի զեկույցում արձանագրվել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում բազմիցս լայնորեն կիրառել է արգելված կասետային զինամթերք: «Կասետային զինամթերքի շարունակական կիրառումը, հատկապես բնակեցված շրջաններում, վկայում է քաղաքացիական անձանց անվտանգության աղաղակող անտեսման մասին», — հայտարարել է Human Rights Watch-ի բաժնի տնօրեն Սթիվեն Գուսը:

Ռուսական մամուլը շարունակ գրում է Արցախում Թուրքիայի կողմից վարձած ահաբեկիչների և Թուրքիայի՝ կոնֆլիկտում ուղիղ ներգրավվածության մասին։

Արցախում ադրբեջանական կողմի հարձակումից վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը, պատասխանելով ֆրանսիացի լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ռուսները վերաբերում Ղարաբաղյան պատերազմին, նշել է․ «Ռուսները համարում են տեղի ունեցածը հայ ժողովրդի ցեղասպանություն, և հասկանում են, թե ինչ մարտահրավերներ են առաջ գալիս ղարաբաղյան նոր պատերազմով»։

«Մեդիա պաշտպան»

 

 

 

 

 
 
 
 
  •  
Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհ Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ Մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ. Սեւակ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները, հայհոյելով հայերին, դուրս հանում իրենց տներից. Աղդամի շրջան Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ) «Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». արցախցի (տեսանյութ) Վարուժան Ավետիսյանը հրապարակայնացրել է իր ու Փաշինյանի խոսակցությունը Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի Տեսանյութ․ Ինչու՞ Վանեցյանը չգնաց ռազմական հեղաշրջման ճանապարհով և չձերբակալեց Փաշինյանին, երբ դեռ ԱԱԾ պետ էր Մինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել «Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի (լուսանկար) Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր ամենակարևոր «զենքից» Կոչ եղավ վաղը` ժամը 6-ին, փակել Երևանի փողոցները Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան
website by Sargssyan