Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»


Գողն առա­ջինն է գո­ռում՝ բռնեք գո­ղին. ապա­կա­ռու­ցո­ղա­կան Ադր­բե­ջա­նի «ձե­ռա­գի­րը»․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ հաճախ փորձ է արվում Արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես զուտ որպես տարածքային կոնֆլիկտ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Հակամարտությունը խորը պատմական արմատներ ունի, քանի որ ժամանակին խորհրդային իշխանությունները արցախահայությանը վերաբերող անարդար որոշումներ ընդունեցին։ Էթնոքաղաքական գործոնը ևս հակամարտությանը բնորոշ տարր է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը և անեքսիայի ենթարկել տարածքը։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից կոնֆլիկտի հետագա սրացումը նաև լուրջ վտանգներ կարող է ստեղծել ողջ տարածաշրջանի ապակայունացման համար, մանավանդ որ հակամարտության գոտի են ներթափանցում իսլամիստ ահաբեկիչներ։

Եվ հաշվի առնելով հակամարտության բարդությունը և պատմական արմատները՝ այն վերջ դնելու և լուծելու նպատակով ստեղծվել է հատուկ միջազգային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տեսքով։ Իսկ խնդրի կարգավորման շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթացը տեղի է ունեցել համանախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, հովանու ներքո։ Բանակցությունների արդյունքում ձևավորվել են հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքները, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն։

Եվ միջնորդ երկրները փորձել են խնդրի կարգավորման ողջ օրակարգը կառուցել հենց այս սկզբունքների վրա և քայլ առ քայլ մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Բայց Ադրբեջանն անընդհատ փորձել է տապալել բանակցությունները, որպեսզի հիմքեր ստեղծի Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Ուստի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը միշտ ուղեկցվել է առավելապաշտական մոտեցմամբ։ Ի հակադրություն հայկական կողմի այն դիրքորոշման, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ընդունված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակի ընթացքում ավելի է ուժգնացրել իր պատերազմական հռետորաբանությունը և ցանկացած առիթի դեպքում հայտարարել, թե հակամարտությունը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

Ըստ էության, Ադրբեջանը բանակցային հարթակում առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով։ Բաքուն չի դրսևորում փոխզիջման որևէ պատրաստակամություն և ամեն ինչ անում է ձեռք բերված ամենաչնչին պայմանավորվածությունները ջուրը գցելու համար։ Եվ այս տեսանկյունից զարմանքի տեղիք է տալիս Ալիևի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ կողմ է սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Այնինչ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն ջանք գործադրել է հակամարտության լուծումը ռազմական հարթություն տեղափոխելու համար։

Ավելին՝ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից չբխող քայլեր է ձեռնարկում՝ ոչ միայն Արցախի նկատմամբ դիմելով բացահայտ ագրեսիայի, այլև փորձեր կատարելով բանակցային ձևաչափը փոխելու ուղղությամբ։ Դրանով է պայմանավորված, որ Անկարայի թելադրանքով Բաքվից պարբերաբար քննադատություններ են հնչում Մինսկի խմբի համանախագահության գործունեության վերաբերյալ և հայտարարություններ են արվում Թուրքիային համանախագահող երկիր դարձնելու անհրաժեշտության մասին։

Մեծ հաշվով, այս պայմաններում բանակցությունները գործնականում կորցնում են իրենց նշանակությունը, մինչև Ադրբեջանը չտեղափոխվի կառուցողական դաշտ։ Իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի, կամ էլ հայկական բանակը խորտակիչ հարված հասցնի հակառակորդին մարտադաշտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները