Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է:

Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ: Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է:

Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, եւ դիմողներին խորհուրդ են տալիս Սեւան դիմել: Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է:

Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, եւ 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում ՖՈՏՈ. Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել «Լավ եղեք… բայց նաև զգույշ եղեք» Գազի գինը դարձավ 320 դրամ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Արցախցիները իրենց տեղահանության հարցը լուծում են ադրբեջանցի զինվորների հետ. Տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Երև­ա­նում ելույթ է ունե­ցել Պլա­սի­դո Դո­մին­գոն, կա­յա­ցել է ման­կա­կան «Եվ­րա­տե­սի­լը».«Փաստ» Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է համակարգչային մկնիկը կոչվում... մկնիկ . «Փաստ» Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի անօ­րի­նա­կան և անաշ­խատ պար­գև­ատ­րում­նե­րը են­թա­կա են բռնա­գանձ­ման՝ պե­տա­կան բյու­ջեի օգ­տին․«Փաստ» Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից. ինչ է ասել ԱԺ նախագահը. «Ժողովուրդ» Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․ «Փաստ» 2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականում երկու քննություն կհանձնեն. առավելապես ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզուն»․ «Փաստ» Վազգեն Մանուկյանը՝ կոմպրոմիսային թեկնածու. «Հրապարակ» Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունենք նավը կանգուն պահելու համար․ «Փաստ» 2025 թվականին Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինի մահմեդական․ «Փաստ» Ինչու՞ չի զորացրվում «մոբը». «Հրապարակ» «Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք, իսկ ժա­մա­նակ՝ ոչ». «Փաստ»
website by Sargssyan