Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան


Հայ կնոջ ուժով ու թի­կունք լի­նե­լով. հինգ ըն­տա­նի­քի հինգ կա­նայք «Հադ­րու­թի հա­մը» կփո­խան­ցեն. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասմիկ Բաբայանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է: Երեխաների հետ Երևան է տեղափոխվել հոկտեմբերի 1-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 4 օր անց: Տիկին Հասմիկն առաջնագծում կանգնած եղբայրներին, հայրերին, ամուսիններին՝ բոլոր զինվորականներին ամուր թիկունք լինելու մասին մի քիչ տարբերվող պատկերացում ունի: «Կարծում եմ՝ իրենց հնարավորինս ավելի մոտ լինելով՝ ավելի ամուր թիկունք կլինեինք: Երբ պատերազմը սկսվեց, առաջին օրերին դա ստացվում էր, այդ թիկունքը ապահովում էինք:

Արդեն հետո էլ հնարավոր չեղավ ավելի մոտ լինել ու հենց այդպես թիկունք լինել: Հիմա արդեն այստեղ մեր աշխատանքով ենք փորձում թիկունք լինել: Թիկունք լինելով նրանց՝ մենք մեր գործով այստեղ կարող ենք օգնել թե՛ իրենց, թե՛ նաև մեզ»,-«Փաստին» ասաց տիկին Հասմիկը: Նա այն հինգ կանանցից մեկն է, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունել «Paracelsus» ՀԿ-ի առաջարկը, որն արդեն նախաձեռնություն է ու անգամ անուն ունի՝ «Հադրութի համը»: Այսուհետ Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան 5/31 հասցեում պատրաստելու են ժենգյալով հաց, կորկոտ, խաշիլ, փախլավա, գաթաներ: «Paracelsus» ՀԿ հիմնադիր, ղեկավար Նունե Ներսիսյանը հուսով է՝ ընթացքում ճաշատեսակների ու քաղցրավենիքի ցանկը կավելանա, թիմը ևս կընդլայնվի: «Լավ եմ հասկանում, որ պատերազմական իրավիճակում մարդկանց մեկ-երկու անգամ օգնելով՝ նրանց վերքը չի թեթևանա:

Նրանց պետք է ինչ-որ զբաղմունք, որի միջոցով կարող են նաև գումար վաստակել, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս ամենը որքան կտևի: Ազգի մեծ մասը թիկունքից օգնում է մեր զինվորներին: Բայց նաև նման աջակցություն է պետք, որ Արցախից եկած կանանց տղամարդիկ առաջնագծում հանգիստ խղճով լինեն: Գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքներում տղամարդիկ անընդհատ անհանգիստ են իրենց ընտանիքների համար, անընդհատ մտածում են՝ որտե՞ղ են, ինչո՞վ են ապրում: Դրա համար ընտանիքներին այսկերպ ևս պետք է աջակցենք: Եթե անգամ թաղապետարանները կամ անհատներն օգնում են, ամեն դեպքում, ինչպես ասում են, մարդն ավելի կուշտ է ուտում, երբ այդ գումարն ինքն է վաստակում»,-ասաց Ն. Ներսիսյանը:Нет описания.

Թեպետ նախաձեռնություն սկսելը հապճեպ որոշում է եղել, բայց «Հադրութի համը» անվանումը նախապատմություն ունի: «2018թ. հենց Հադրութում մեծ փառատոն է եղել, որտեղ հսկա՝ մոտ 20 կիլոգրամ քաշով ժենգյալով հաց են թխել: Մեր նախաձեռնությունը սկսել ենք հենց այդ փառատոնին մասնակցած կանանց հետ: Ոմանց անունները նաև «Դյուցազնագրքում» են: Մեր շարքերում նաև նրանք են: Նախաձեռնությանն առայժմ կմասնակցեն հինգ ընտանիքի հինգ կանայք, որովհետև մյուս հարազատները իրենց երեխաներին են տանը պահում: Եվ որքան հասույթը շատ լինի, այնքան շատ ընտանիքների մենք կօգնենք: Իսկապես, ամեն մարդ չի կարող սնունդի ամբողջ բեռը վերցնել իր վրա, պետությունը պետք է վերցնի, բայց այսօր պետությունը ավելի առաջնային խնդիրներ ունի:Нет описания.

Այնպես որ, եթե կարողանանք Արցախից եկած մեր ժողովրդին նաև այսպես օգնել, բոլորով միասին հաղթանակի կհասնենք»,-ասաց ՀԿ ղեկավարը՝ նշելով, որ վաճառքն առցանց են իրականացնելու, գործելու է նաև առաքում: Նշենք, որ նախաձեռնությունն արդեն նաև «Հադրութի համը» անունով ֆեյսբուքյան էջ ունի: «Հասույթն ամբողջությամբ ուղղվելու է Արցախից եկած այս ընտանիքներին: Կարծում եմ՝ բացի գումարից, այսպես մի քիչ կփոխվի նաև կանանց առօրյան, հոգսերը մի քիչ կթեթևանան: Ամեն մեկն իր հոգին, սերն է դնում այս կերակուրների մեջ, որպեսզի դրանք համեղ լինեն: Ինքս կարևոր եմ համարում նման նախաձեռնությունները, ակցիաները, և հույս ունեմ, որ մեր հայրենակիցներն իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն: Եթե ամեն մեկը մեկ ժենգլայով հաց կամ կորկոտ, կամ մի փախլավա կարողանա գնել, հավատացեք, այս ընտանիքները երջանիկ կլինեն»,-ասաց Ն. Ներսիսյանը:Нет описания.

Անդրադառնալով կանանց կողմից նախաձեռնությանը մասնակից լինելու մեծ պատրաստակամությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Սա փաստում է այն մասին, որ հայ կինը միշտ ուժեղ է եղել: Հայ կնոջ ուժով տղամարդը կարողանում է հասնել իր հաղթանակին ու նպատակին»: Տիկին Հասմիկը երկու տարի առաջ նշված փառատոնի ժամանակ հանդիսատես է եղել, բայց այսօր արդեն ինքն իր ուղիղ մասնակցությունն է ունենալու: Ասում է՝ թվարկվածներից ամեն ինչ կարողանում է պատրաստել, բայց իրենը ժենգյալով հացն ու փախլավան են: Ասաց ու Ուխտաձորի տունը հիշեց. «Տուն սարքելը միշտ էլ հնարավոր է: Ամեն ինչ ունեինք, կորցրել ենք մեկ վայրկյանում: Բայց հույս ունենք, հույսը չենք կորցնում: Առաջին հնարավորության դեպքում հետ ենք գնալու: Ուժ եմ գտել աշխատելու՝ մտածելով, որ մենք էլ մեր տեղում ինչ-որ բանով կարող ենք օգնել: Բոլորին ուժ ու համբերություն եմ մաղթում ու, իհարկե, հաղթանակ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան