Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Իրականում ի՞նչ սպասել այս և ընդհանրապես նման հանդիպումներից: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է. ըստ Ադրբեջանի՝ գործնական քայլն այն է, որ Հայաստանը թուղթ ներկայացնի, թե որ շրջանից երբ է զորքերը հանում, երբ են այնտեղ վերադառնում փախստականները, երբ են հանձնում Շուշին, որից հետո կտեսնեն, թե այնտեղ խաղաղապահ զորք մտնում է, թե ոչ:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը, բնականաբար, դեմ է կապիտուլ յացիային: Հասկանալի է՝ նման բան տեղի չի ունենա: Հաշվի առնելով այս ամենը՝ ընդամենը կհանդիպեն, կխոսեն և վերջ»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնևում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու: Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan