Մոսկվայում մեկնարկել են ԼՂ հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները
SocietyՄոսկվայում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի ԱԳ փոխնախարար, ԻԻՀ հատուկ բանագնաց Աբաս Արաքչիի ու ՌԴ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոյի խորհրդակցությունները, գրում է ԻՌՆԱ-ն։ Այսօր առավոտյան խորհրդակցությունների համար Մոսկվա ժամանած Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների ու կողմերի պահանջների վրա։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Արաքչին հայտարարել էր, որ Իրանը պատասխանատվություն է ստանձնել և կօգնի լուծել ճգնաժամը։ «Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնց գլխավոր դերակատարությունը կայանում է այս ճգնաժամի լուծումը, և Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանում կարևոր պետություններից մեկը»,- ասել է նա։ Տաթև Ֆռանգյան