Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Նպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ» Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»


Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա)

TV

- Կարինե, դժվարին օրեր են բոլորիս համար, հետաքրքիր է՝ ինչպե՞ս ուժ գտաք, համախմվեցիք եւ ստեղծվեց այս երգը:

- Պատերազմի արդեն երրորդ օրն էր, զգացի, որ ապրումներս եւ եղած ինֆորմացիան արդեն ինչ-որ կերպ չեն տեղավորվում մեջս: Որպես գործընկեր՝ Դուք լավ գիտեք, որ լրագրողին միշտ շատ ավելի տեղեկատվություն է հասանալի եւ նաեւ ճիշտ ու սխալ ինֆորմացիան զտելու առաջնահերթ ընդունակություն ունենք: Եվ սա ավելի է բարդացնում մեր վիճակը, որովհետեւ ավելին իմանալով՝ սկսում ես չխոսել դրա մասին, ինչը կուտակվում է մեջդ ու շատ դեպքերում՝ ցավեցնում: Բոլորս անակնկալի եկած, ցնցված, բայց համախմբված վիճակում էինք ու սկսեցինք ինքնակազմակերպվել: Արդեն մեկ ամսից ավելի է, ով ինչով կարողանում է այս պատերազմական իրավիճակում օգտակար է լինում նաեւ թիկունքում: Ինքս էլ ակամայից ներառվեցի այդ կազմակերպչական հարցերի մեջ: Բայց ինֆորմացիան ու ցավն այնքան շատ էր, որ էլ հնարավոր չէր դիմանալ, վե՛րջ, չէր ստացվում… Խոսում էի տարբեր ընկերներիս, բարեկամներիս ու գործընկերներիս հետ եւ պատահաբար իմ երաժիշտ գործընկերներից Օֆելյա Մկրտչյանի հետ զրույցի ժամանակ ասաց, որ լացում է ու լացելով երգ է գրում: Ասացի, որ ինքս էլ նույն վիճակում եմ: Ավելին՝ ինձ թվում է, թե մտքումս ինչ-որ երգեր արդեն կան ծնված, բայց չեմ հանձնում մտքերս թղթին: Հենց այդ պահին ինքն իր մտքի ստեղծագործությունն ուղարկեց, հասկացանք, որ մենք իրար շատ նման ենք զգում այդ ծնվող ստեղծագործության մեջ: Առաջարկեցի, որ այս երգին ծնունդ տանք, որովհետեւ մեջս կուտակվածն այլեւս պահելու տեղ չէր մնացել: Աշխատանքի էի այդ ժամին, նույնիսկ թույլտվություն եմ վերցրել ու գնացել տուն՝ առանց ասելու, թե ինչի համար: Մտածում էի՝ լուրջ չեն վերաբերի,  որովհետեւ, ամեն դեպքում, ո՛չ ստեղծագործող եմ, ո՛չ էլ երգչուհի, բայց ինձ պետք էր առանձնանալ, կենտրոնանալ եւ թղթին տալ մտքերս ու մեկ-երկու ակորդ հնչյուն լսել, ինչն աշխատանքային պայմաններում անհնար էր: Իսկ եթե այդ պահին չանեի, երեւի  հերթական 15-20 տարի անցներ, բայց այդ երգն այդպես էլ չծնվեր: Հասկացա, որ այլեւս պետք է չթողնեմ, որ մեռնեն այն երգերը, որոնք ծնվում են մտքումս: Եկա տուն ու  սկսեցի երգը ձեւել իմ մեջ: Հետո արդեն հանդիպեցինք Օֆելյայի հետ, խելք խելքի տվեցինք, շատ արագ իրար հասկացանք, ու երգը շատ հեշտ ծնվեց, որովհետեւ արդեն այն պատրաստ էր, ուղղակի թղթին հանձնել էր պետք:

Իսկ ինչպե՞ս իրականացրեցիք գործիքավորման աշխատանքները:

- Երբ գործն արդեն պատրաստ էր, ուղարկեցի իմ երաժիշտ ընկերներին, ովքեր կարծիք կասեին ոչ թե նրա համար, որ ես իրենց ընկերն եմ, այլ ինձ ռեալ ու ուղիղ մասնագիտական կարծիք էր պետք: Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս մեր ապրումների ներքո կարողացել ենք կարեւորություն ու արժեք ներկայացնող գործ ստեղծել: Բոլորը միանշանակ ասացին, որ լավ է, սրտին դիպչող է եւ պետք է անպայման կյանք տալ այս երգին: Եվ այսպես սկսվեց համագործակցությունների շաքը: Իսկզբանե այս գործը ինքնանպատակ չի եղել, ակամայից է ծնվել եւ ցուցադրություն չի եղել: Այն մեր հոգու ճիչն էր, որին շատ պատասխանատու ու զգույշ էինք մոտենում: Իմ երաժիշտ ընկերներին խնդրեցի, որ աչքի տակ անցկացնեն ստեղծագործությունը եւ իրենք էլ լինեն մեր թիմում: Նշեցին, որ միանշանակ կաջակցեն ու ստացանք այնպիսի գործիքավորում, որ երգի իմաստը կրկնապատկվեց եւ առավել սրտին դիպչող դարձավ: Նույնիսկ որոշակի փոփոխությունների ենթարկեցինք երգը՝ համապատասխանեցնելով գործիքավորմանը, ինչից, իհարկե, միայն երգը շահեց: Գործիքավորման հետ կապված բոլոր հարցերը վստահել եմ «Ալիխանյան» ստուդիոյին՝ իմ լավ ընկերոջը՝ Արթուր Ալիխանյանին, առանց ում ուղղակի այս երգը չէր ծնվի այսքան կարճ ժամկետներում կամ գուցե կծնվեր, բայց այսպիսին չէր լինի:  Իհարկե, չեմ թերագնահատում նաեւ իմ մյուս երաժիշտ ընկերներին, բայց չեմ կարող հատուկ չշեշտել ու շնորհակալություն չասել՝ Արթուր Ալիխանյանին, որովհետեւ խնդրանքիցս մեկ վայրկյան հետո՝ արդեն գործը սկսել է հունի մեջ մտնել, որպեսզի րոպե առաջ պատրաստ լիներ: Նա եւ Սերգեյ Հովհաննիսյանը կատարել են ամբողջ աշխատանքը ստուդիոյում, ինչի շնորհիվ մենք նաեւ ժամանակ շահեցինք, որովհետեւ ամբողջ աշխատանքը մեկտեղեցինք այդտեղ: Ինչ խոսք, մեծ ծանրաբեռնվածություն ընկերներիս վրա բարդեցի, բայց շնորհակալ եմ, որ առանց տրտնջալու, մեկը մեկից համբերատար ու սրտացավ գործ են արել: Ի դեպ, երգի  գործիքավորման ընթացքում նաեւ բասկիթառահար հարգելի Վարդան Վարդանյանն էր լսել այն եւ հավանելով՝ պատրաստակամություն էր հայտնել միանալ թիմին: Այդ ուշադրության եւ գնահատականի համար եւս շնորհակալ եմ, որովհետեւ նա իր կենդանի հնչողությամբ բասկիթառով միացավ գործիքավորմանը:

- Ինչպե՞ս որոշվեց, որ երգը պետք է կատարեք չորս հոգով՝ երկու տղա, երկու աղջիկ:

- Իսկզբանե երբ վերջանականապես թղթին հանձնեցինք երգը, զգում էի, որ աղջիկների երգելու երգ է: Այսինքն՝ մեր ասելիքն է՝ ուղղված սահմանին կանգնած մեր զինվորներին: Այդ ժամանակ նույնիսկ չէինք պատկերացնում, որ պետք է լինեն նաեւ տղամարդ երգիչներ: Բայց երբ գործիքավորումը եղավ, հասկացանք, որ հույսի, հավատի եւ մեր երկրի ծաղկուն ապագայի մասին հնարավոր չէ երգել՝ առանց մեր տղաների ոգու: Մենք ինչքան էլ ոգով ենք եւ սպասող, միեւնույն է, մեր տղերքի ձեռքը պետք էր նաեւ այստեղ: Ու շատ արագ էլի իմ ընկերները՝  Հովհաննես Մանուչարյանն ու Հովհաննես Բաբախանյանը, միացան թիմին: Ամեն ինչ շատ սահուն ու առանց խոչընդոտների ընթացավ: Շնորհակալ եմ իրենց եւս, որ իրենց ձայնով շատ գեղեցիկ համադրություն ստացանք: Կարծում եմ՝ այս երգի լուծման տրամաբանական շարունակություն ստացավ նաեւ նրանց շնորհիվ: Ինչ վերաբերվում է մյուս կատարողին՝ Սյուզի Հարությունյանին, նա Օֆելյա Մկրտչյանի դուստրն է, ով երկար ժամանակ է, ինչ երգչուհի է՝ ի տարբերություն ինձ: Նա իմ փոքր ընկերն է ու գործընկերն է, ում գիտեմ դեռ շատ փոքր տարիքից, երբ գրկում ու սիրում էի: Նրա հետ  աշխատում ու համագործակցում էի՝ որպես լրագրող, եւ ինչով կարողանում էի, փորձում էի օգտակար լինել: Եվ այսօր շատ հպարտ եմ, որ իմ փոքրիկ Սյուզին այսքան մեծացել է ու այսքան սիրուն ձայն եւ գեղեցիկ ներաշխարհ ունի, ում հետ միասին կատարեցինք այս երգը: Երբ դեռ փորձում էինք երգի խոսքերը, ասացի՝ Սյուզի, արի հարստացրու այս ամենը: Եվ, իսկապես, նա իր ձայնով միացավ եւ շատ սիրուն ներդաշնակություն ստացանք: Հենց այդ պահից էլ հասկացանք, որ երգը ես ու Սյուզին պետք է կատարենք:  Դե իսկ հետո միացան մեզ մեր ընկերները, որոնք կանգնեցին մեր մեջքին: Չէ որ ինչքան էլ մենք թիկունքում մեզ ամուր պահենք, առանց տղաների մեր թիկունքը չի կարող ամուր լինել, ուստի՝ տղաների մասնակցությունն ու այսպիսի համադրությունն, ուղղակի, անհրաժեշտություն էր:

- Անդրադառնանք նաեւ տեսահոլովակին՝ ինչպե՞ս հաջողվեց այսպիսի կարճ ժամանակում կյանքի կոչել այն ու հանրության դատին ներկայացնել:

- Սկզբում չէինք մտածել տեսահոլովակի մասին, բայց քանի որ ամբողջ աշխատանքն արվեց միասնական թիմով, եղան կարծիքներ, որ անպայման նաեւ տեսահոլովակը պետք է հանձնենք հանդիսատեսի դատին ու մեր զինվորներին: Ուզում էինք, որ այս երգը հասնի բոլորի սրտերին ու ոգեւորի: Դրա համար որոշոցինք, որ տաղավարային ֆորմատով՝ տեսանյութով հրապարակենք ստեղծագործությունը: Հաջորդ քայլն արդեն ռեժիսորի ու օպերատորի խնդիրն էր: Provideo Media Holding-ի ռեժիսոր Էդգար Ղուկասյանին խնդրեցի ու չմերժեց: Տեսահոլովակի համար հատուկ շեշտեր պետք չէին, բայց ուշադիր էինք, որպեսզի ինչ-որ տեղ հանկարծ անփույթ չգտնվենք, անուշադրության արդյունքում որեւէ մեկին չցավեցնենք ու հնարավորինս զուսպ տեսահոլովակ նկարեցինք: Շնորհակալ եմ նաեւ հագուստի տրամադրման, վարսահարդարման եւ դիմահարդարման համար: Բոլորին եմ շնորհակալ, որովհետեւ այս աշխատանքը իմ ընկերների շնորհիվ է, որ ստացվեց՝ սկսած Օֆելյայի հետ համագործակցությունից մինչեւ կադրում չերեւացող մարդը: Իսկապես կան մարդիկ, ովքեր չեն երեւում աշխատանքի մեջ, բայց շատ կարեւոր դեր ունեն երգի ստեղծումից մինչեւ մի շարք հարցերի լուծում, մեկ առ մեկ շնորհակալ եմ, որ չեն մերժել իրենց ընկերոջը,  չեն մերժել այս աշխատանքը, որը ոչ թե Կարինե Գեւորգյանինն է, այլ նվիրված է մեր յուրաքանչյուր զինվորին: Նրանցից ամեն մեկի շնորհիվ է, որ այս աշխատանքը կա եւ մարդիկ կարողանում են լսել, կարծիքներ ասել: Գուցե ինչ-որ  մարդկանց դուր չգա, գուցե ինչ-որ մեկը մտածի, որ հիմա դրա  ժամանակը չէ՝ մեր սեւ սիրտը, ձեր երգը… Բայց կարծում եմ՝ երգն ու երաժշըությունը միշտ են ոգեւորել պատերազմական շրջանում եւ ծանր վիճակներում: Մենք շատ դեպքերում  հաղթել ենք մեր ոգով ու երգով՝ կապ չունի դրանք ռիթմիկ են, թե՝ ոչ: Մեր երգերը միշտ մեզ սնել են, եւ հայրենասիրությունը հենց երգերի միջոցով է, որ ստացել ենք:

- Ի՞նչ դրվագ այս պահին կառանձնացնեք ստեղծագործական աշխատանքի ընթացքից:

- Ձայնագրման ժամանակը զուգադիպեց Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարվածելու հետ, երբ այդ անաստվածները անընդհատ խփում էին եկեղեցու ուղղությամբ: Միջանցքով անցնում էինք, հեռուստացույցը միացրած էր ու այդ լուրից բոլորս անկախ մեզնից՝ քարացանք: Սարսուռ անցավ ամենքիս միջով, թե ինչպես հարվածը հասավ եկեղեցուն: Ինձ թվում է՝ այդ լուրն էլ իր հերթին նպաստեց, որ ձայնագրման եւ մնացած աշխատանքները մի ուրիշ էմոցիաներով ստացվեց: Իրականում ուրիշ բան մտածել էինք, ուրիշ արդյունք ստացանք: Ինքս էլ մտածում էի, որ այլ կերպ կերգեմ, բայց այդ ժամանակ զայրույթս, ինչ-որ աումով էլ կոտրվածությունս, թե էս ինչ են անում, տվեց այսպիսի արդյունք: Պատերազմական վիճակի ամեն մի նորությունն ուղիղ կապ ունի այս ստեղծագործության մինչեւ վերջին փուլը հասնելու հետ: Դրա համար այն անընդհատ ինչ-որ զարգացումներ էր ունենում եւ փորձում էինք մեր ապրումները տեղավորել այդ ամենում: Ի դեպ, տեսահոլովակը շատ ավելի շուտ պետք է պատրաստ լիներ, ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց, բայց, երեւի, սա էլ պատահական չէր, որովհետեւ տեսահոլովակում շատ սիրուն իր տեղը գտավ հարվածից հետո՝ Շուշիի եկեղեցում կատարված առաջին պսակադրությունը:

- Կարինե, միշտ Դուք էիք անդրադառնում տեսահոլովակների պրեմիերաներին, երգիչ-երգչուհիների նոր ստեղծագործություններին: Հիմա հայտնվել եք նրանց տեղում, ինչպիսի՞ զգացողություն է լինել, ոչ թե հարցեր տվող լրագրողն, այլ՝ պատասխանող երգչուհին:

- Իսկապես, ես առիթ շատ եմ ունեցել երգիչ-երգչուհիների հետ աշխատելու եւ այսպիսի հարցերին մեկ առ մեկ անդրադառնալու ու հիմա շատ լավ հասկանում եմ դրա արժեքը: Թեպետ ինքս էլ անդրադառնալիս գիտակցում էի, թե ինչքան կարեւոր է, երբ կողքից կան մարդկիկ, ովքեր պատրաստ են քո գործն անշահախնդիր ներկայացնել հանրությանը: Եվ շնորհակալ եմ նաեւ «Իրավունքին» այս անդրադարձի համար, որովհետեւ սա իմ առաջին  քայլն է լուրջ երգարվեստում՝ որպես երգչուհի: Երբ պրեմիերաների մասին իմ նյութերն ուղարկում էի գործընկերներիս, ասում էին՝ դու ե՞րբ ես երգելու, որ քոնը լուսաբանեք: Հումորով պատասխանում էի, որ երբ սկսեմ երգել, ոչ էլ կլուսաբանեք: Փաստորեն, եկավ պահը, երգեցի ու Դուք առաջիններից եք, որ Ձեր խոստումը կատարեցիք:

- Մենք գիտեինք երգելու Ձեր տաղանդի մասին: Բայց չգիտեինք, որ երգի բառեր էլ եք գրում: Սա առաջի՞ն փորձն էր:

- Շնորհակալ եմ գնահատականի համար, բայց կարծում եմ՝ գերագնահատում է այս դեպքում «տաղանդ» բառն օգտագործելը: Ես տաղանդ չեմ, այլ մարդ եմ, ով ուղղակի շատ սիրում է երգել, երեւի թե, մի փոքր էլ ստացվում է: Մշտապես ստեղծագործելու ինչ-որ շնորհ եղել է, ուղղակի, երբեք լուրջ չեմ վերաբերել դրան: Տարբեր առիթներով հումորային ինչ-որ գործեր փոփոխել եմ, գրել, որոնք միշտ հավանության են արժանացել, բայց երբեք հեղինակային ինչ-որ գործ գրելու կամ համահեղինակ լինելու մասին երբեք չեմ մտածել: Այս անգամ նաեւ թեմայի լրջությունն էր, որ ինձ այնքան սթափեցրեց, որ էլ մտածելու ժամանակ չկար՝ անել, թե՝ չանել: Երեւի, Աստծո կողմից ուղարկված նշան էր կամ պարտադրանք, որ հիմա է ժամանակը:

- Փաստորեն, կարելի է համարել, որ այս երգը Ձեր առաջնեկն է՝ նաեւ որպես երգչուհի:

- Սա իմ մուտքն է երգարվեստ: Փոքր ժամանակվանից, երբ նույնիսկ հումորային հարցազրույց-հարցազրույց էինք խաղում եւ դեռ լրագրող էլ չէի, ինձնից երգչուհի էի ձեւանում եւ հարցազրույցային խաղերի ժամանակ ասում էի, որ իմ մեկնարկը երգարվեստում, որպես երգչուհի, լինելու է ռազմահայրենասիրական թեմայով, գուցեեւ հենց հեղինակային: Փաստորեն, վաղուց էի կանխազգում: Ափսոս պատերազմը դարձավ պատճառ իմ մեկնարկի: Ամեն դեպքում, հպարտ եմ, որ այս թեմայով է սկսվել իմ մեկնարկն ու համագործակցել եմ իմ ընկերների հետ: Եթե մեկ այլ թեմա լիներ, գուցե այսքան պատասխանատվությամբ ու զգուշորեն չվերաբերվեի: Ամեն դեպքում, կարծիքները դեռեւս այնքան դրական են, ոգեւորող, որ զգում եմ՝ իզուր չենք արել աշխատանքը: Ամենակարեւորը՝ միշտ ասում եմ՝ պետք է հասկանանք, թե ով որտեղ է կռվում ու ինչի համար: Ես պատերազմի առաջին օրվանից գրառում եմ արել սոցցանցում, որ պատրաստ եմ մեկնելու սահման, եթե իմ կարիքը կա՝ որպես լրագրող, որպես քույր, որպես օգնող որեւէ մեկը: Հետո հասկացա, որ թիկունքում ավելի շատ եմ պետք: Բոլոր այն մարդիկ, ովքեր գնում են սահման, երբ իրենց համապատասխան գործով չեն զբաղվում, արդյունքը վատ է լինում, երբեմն՝ անդառնալի:  Դրա համար պետք է մնամ թիկունքում ու օգտակար լինեմ՝ ինչով կարող եմ: Ու հենց հանուն այդ գաղափարի ծնվեց այս երգը, որ մեր ոգեւորությունը փոխանցենք, մեր սերը վերջապես արտահայտենք մեր տղերքին ու ասենք, որ սպասում ենք, սիրում ենք ու վստահում: Շնորհակալ ենք յուրաքանչյուր վայրկյանի համար, թեկուզ, որ հիմա ժամանակ ենք ունեցել այս աշխատանքը ներկայացնելու, էլի նրանց շնորհիվ է, որովհետեւ ամեն վայրկյան մեր խաղաղությունն ու անվտանգուտթյունը՝ կախված է հենց նրանցից:

- Միշտ հումորային ինչ-որ կադրերով, փոքրիկ կտորներով էիք ներկայանում սոցցանցում՝ որպես երգչուհի: Ձեզ ամեն անգամ տարբեր ժանրերում էինք տեսնում՝ ռաբիս, ժողովրդական, ինչ-որ այլ ոճերում: Ինչպե՞ս եկաք այն եզրահանգման, որ պետք է այլեւս ամենայն լրջությամբ՝ Ձեր ուժերը փորձեք երգարվեստում:

- Պատերազմը հաղթել է ինձ եւ ես երգում եմ: Այսօրվան շատ եմ սպասել ու տարբեր պատճառներով ուղղակի հետաձգվել է այս օրը, բայց պատերազմը հաղթեց իմ ներսի վախերին, հաղթեց կողքից խանգարող խոչընդոտներին: Հուսամ՝ մարդկանց դուր կգա այն, ինչ արել եմ եւ լսելի կլինի նրանց ականջին: Իհարկե, պատրաստ եմ նաեւ քննադատություններ ընդունել: Ինքս եմ միշտ ասում, որ երբ պատրաստ ես ծափերի, պետք է նաեւ պատրաստ լինես, որ քննադատություններ ու գուցե վատ բացականչություններ լինեն: Էլի եմ ասում՝ պատերազմը հաղթել է ինձ, եւ ես այլեւս պատրաստ եմ հետագա ընթացքին: Ու այս ամենն իմ ընկերների շնորհիվ է, մեր տղերքի շնորհիվ է, որոնք մեր խաղաղությունն են ապահովում: Ըստ իս, եթե Աստված չկամենար, այս երգը ո՛չ կծնվեր, ո՛չ իմը կդառնար, ՛ոչ իմ մասնակցությունը կլիներ, ՛ոչ էլ իմ ընկերներին կխնդրեի  ու ո՛չ էլ նրանք կհամաձայնեին այն կյանքի կոչել: Ուստի՝ շնորհակալ եմ ամեն ինչի համար նախ Աստծուն: Աստված միշտ ինձ հետ է եւ իրականում ինձ շատ հնարավորություններ է տվել, բայց ես անտեսել եմ, վախեցել եմ, գուցե ուշացել եմ:

- Ի՞նչ կմաղթեիք՝ արդեն ամսից ավել պատերազմի մեջ գտնվող մեր զինվորին, սպային ու կամավորին եւ, իհարկե, Ձեր ունկնդիրներին:

- Ուզում եմ՝ վերջին գիշերը լինի պատերազմի: Ուզում եմ, որ մեր տղերքից էլ ոչ մեկը չպակասի: Շատ մտերիմներ եմ կորցրել, թեեւ արդեն բոլորի ցավը հավասարապես եմ զգում, էլ իմ ու քո չեմ զգում: էլ չեմ ուզում տղերքը պակասեն, մեղավոր եմ զգում ժպիտիս, քնելուս ու որեւէ այլ գործով զբաղվելուս համար: Մեղավոր եմ զգում, որ այնքան շատ ենք կորցրել, որ չենք կարողանալու մեկ առ մեկ բոլորին դեմքերով ու անուններով հիշել: Շնորհակալ եմ շատ ամեն մեկի անձնվիրաբար պայքարի համար: Թող տղերքը մեզ ներեն,  ովքեր զոհվեցին՝ հավերժ փառք իրենց, ովքեր ողջ են ու շարունակում են պայքարը, թող ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
 
 
 
 
 
 

 

Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամին Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ»МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան