«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին

Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Մենք այս որոշումը կայացրած, գործով նախագահող դատավոր, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե որքան գրավի դիմաց է Խաչատրյանն ազատ արձակվել, սակայն, զարմանալիորեն, մեզ փոխանցեցին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

Փաստաբանական թիմն էլ չպատասխանեց մեր զանգերին, Երեմ Սարգսյանը Խաչատրյանի ազատման լուրը հայտնելու մասին գրառման մեջ նշել էր, որ այլ մեկնաբանություններ նրա ազատման վերաբերյալ չեն ներկայացնելու։ Քաղաքական շրջանակներում, մինչդեռ, երեկ խոսում էին, որ իշխանությունը լավ վիճակից չէ, որ ազատ է արձակել Խաչատրյանին․ բանն այն է, որ նախկին նախարարը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մտերիմն է, ով, ըստ մամուլի, ամիսներ առաջ բարեխոսել էր Փաշինյանի մոտ՝ իր ընկերոջ հարցով։

Հիմա հույս ունեն, որ Գագիկ Խաչատրյանը գործի կդնի իր կապերը պատերազմական այս իրավիճակում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար։

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ մամուլում լուրեր են հրապարակվել, որ նրան բանտում պահելու պատճառը բացառապես այն է, որ իշխանությունների պահանջած աստղաբաշխական «փրկագինը» չի վճարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը (տեսանյութ) Ռուսաստանի դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հրատապ. «Ջալալին դավաճանել է իր տեղակալը՝ Նրան գնդակահարել են պլացում ջեբից գտել 20հազար դոլար». Դոգ Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով․ աշխատակազմը պարզաբանում է հրապարակել «18 օր է` չենք կարողանում գերիների և անհայտ կորածների հարց կարգավորել, մինչդեռ, ըստ գրաֆիկի, ազատում ենք տարածքներ». Հրանտ Սարկիսով Երեւանում հանդիպել են Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար «Նշված 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն». Վ. Ալեքսանյան Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի Ֆրանսիայում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև. ուղիղ Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել Նախարարն ասաց` դիվերսանտները կարող են Երևան էլ գան. Զինծառայողների ծնողներ Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ 24 ժամվա ընթացքում դավաճանի էջը 《դիսլայք》 է արել ավելի քան 5.000 իրական անձ. Բ. Եսայան Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»
website by Sargssyan