Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին անդրադարձել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան, հղել հետևյալ ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ: Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաև վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Թանկագի՛ն բարեկամներ, Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում: Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»։
 

1 օր ջուր չի լինի նշված հասցեներում «Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի» (տեսանյութ) Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ Ստեփանակերտում պատերազմից հետո երեխաններն առաջին անգամ այցելում են դպրոց Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ Իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության. Սամվել Բաբայանը դիմում է Նիկոլ Փաշինյանին Արցախի հյուսիսից զինվորները ջերմ բարևներ են փոխանցում հարազատներին Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Շուշան Ստեփանյանը նոր գրառում է արել
website by Sargssyan