Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից

Ավելին Այստեղ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

«Ի դեպ, Ալիևը որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո ո՞նց պատերազմ չսկսեր, ու որպես զուսպ լինելու օրինակ էլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է բերում, բնականաբար ստում է։

Ստում է ու հերթական մուտիլովկան անում, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության անուղեղ հետևորդներն իր այդ պասով իրար երեսին թռնեն։

Առնվազն 2 անգամ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն ասել է, որ Արցախը դիտարկում է որպես Հայաստանի մաս։ Տեղին է ասել, ճիշտ ժամանակին։

Ու Ալիևը դա կուլ է տվել։

Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից։ Նույնիսկ բառերը կարևոր չեն, ժեստով է ստորացնում Իլհամին...

Ռոբերտ Քոչարյանի ժամանակով առավել ևս անհավատալի է, որ Իլհամը ռիսկ աներ լեզվին տալ։ 2003–08 թվականներին Ադրբեջանում դեռ շատ վառ էին առաջին պատերազմում կերած քոթակի մասին հիշողությունները։

Առավել ևս, որ այն ժամանակ, երբ Սերժն ու Ռոբերտը կռվում էին, Իլհամը Մոսկվայում ու Ստամբուլում կայֆավատ էր լինում։

Ալիևը կուտ է տալիս, որ մենք իրար բզկտենք, իրար ուտենք։ Այո՛, Հայաստանի ներսում շատ հաշիվներ կան պարզելու, մաքրելու ու փակելու, բայց ոչ թշնամու ուղղորդմամբ ու պասերով։

Մի՛ թողեք, որ Ալիևը, Հագգին․ազն ու ադրբեջանական մնացած տեղեկատվական աղբանոցները Հայաստանի ներսում ասող լինեն։ Մի քիչ հարգեք ինքներդ ձեզ»։

 

 

 

 
 
 
  •  
Ես վերցրի պայթուցիչները, 50-100 մետր անցա, ու իմ վրա համազարկ տվեցին, չորս կողմս արկերն ընկան. զինծառայող ԱՀԿ-ն խստացրել է դիմակներ կրելու ուղեցույցը Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում․ Ստեփան Դանիելյան Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին Ադրբեջանական շքերթում ցուցարդվելու է նաև մեզանից գրավված զինտեխնիկայի մի մասը Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ. Մարիամ Ալեքսանյան Իրինա Այվազյանը՝ հոկտեմբերի 12-ից հարազատ եղբորից լուր չունենալու մասին Արցախում 90 հազար հեկտար ցորենի, հաճարի, ձմերուկի դաշտեր են անցել Ադրբեջանին. ունենալու ենք ցորենի դեֆիցիտ. գործարար Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վերլուծությունը Բաքվում դեկտեմբերի 10-ին կանցկացվի ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղում հակամարտության ավարտին Գտնվել է կորոնավիրուսի առաջին մուտացիան, որի դեմ հակամարմիններն անզոր են Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը «Ադրբեջանը հայտարարել է, որ մեր գերիները ի ցույց չեն դրվելու իրենց շքերթի ընթացքում» Ի՞նչ կենսագրություն ունի Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի «Աշխարհը կարող է երազել համավարակի ավարտի մասին»․ ԱՀԿ ղեկավար Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան Փաշինյանական մակարդակի սուտ.Արփինե Հովհաննիսյան Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
website by Sargssyan