Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։ Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։ «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։

Մենք ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որեւէ այլ պաշտոն զբաղեցնո՞ւմ է ծառայությունում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ չի զբաղեցնում։ Կապվեցինք նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ առաքելությամբ է Քյարամյանն Արցախում։ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Քյարամյանը, ըստ որոշ տեղեկությունների, այն պաշտոնյաների ցանկում էր, ում նշանակումը ժամանակին տարակուսանք էր առաջացրել ՌԴ իշխանությունների մոտ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Գարնանը, գուցե, ստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ» (տեսանյութ) Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Արտակարգ դեպք. Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայից մուտքի սահմանափակումների վերացման հնարավորությունը Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հուզիչ գրառումը Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը Ուկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում Կյանքից հեռացել է Դիեգո Մարադոնան «Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի (տեսանյութ) Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամուն 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել
Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան Արցախում զոհվել է Էդիկ Կիրակոսյանը «Բարձունքը մերն է, տղերքը չկան». զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին «Դու խաղ մի խաղա, ամոթա Մգեր Արմենիա, հարգի հերոս տղերքին». Սոնան պատասխանել է Մհերի մեկնաբանությանը «Վարդանս, տղես, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ներողություն, որ գնացիր». Դավիթ Ամալյանի գրառումը որդու զոհվելու մասին Սիրված երգչուհին փնտրում է եղբորը
website by Sargssyan