Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: 

«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,-տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ավելին Այստեղ

25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը (տեսանյութ) Ռուսաստանի դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հրատապ. «Ջալալին դավաճանել է իր տեղակալը՝ Նրան գնդակահարել են պլացում ջեբից գտել 20հազար դոլար». Դոգ Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով․ աշխատակազմը պարզաբանում է հրապարակել «18 օր է` չենք կարողանում գերիների և անհայտ կորածների հարց կարգավորել, մինչդեռ, ըստ գրաֆիկի, ազատում ենք տարածքներ». Հրանտ Սարկիսով Երեւանում հանդիպել են Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար «Նշված 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն». Վ. Ալեքսանյան Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի Ֆրանսիայում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև. ուղիղ Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել Նախարարն ասաց` դիվերսանտները կարող են Երևան էլ գան. Զինծառայողների ծնողներ Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ 24 ժամվա ընթացքում դավաճանի էջը 《դիսլայք》 է արել ավելի քան 5.000 իրական անձ. Բ. Եսայան Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»
website by Sargssyan