Արցախի ճանաչումը Ֆրանսիայի նման երկրի կողմից ապահովական բնույթ պիտի ունենա Արցախի ժողովրդի համար. Մուրադ Փափազյան
ПолитикаՄեծ ճնշում կազմակերպեցինք Ֆրանսիայի մեջ, որպեսզի քաղաքական ուժերը, կառավարությունն ու իր նախագահը ճանաչեն Արցախի անկախությունը` հիմք ընդունելով Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական քայլերը եւ կոչ անելով հանրային կարծիքի հիման վրա Ֆրանսիայի պատասխանատու կեցվածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Մենք բացատրեցինք, որ անկախության ճանաչումը Ֆրանսիայի նման մեծ պետության կողմից ապահովական բնույթ պիտի ունենա Արցախի ժողովրդի համար, որպեսզի նոր ջարդերի կամ ցեղասպանության առաջն առնեն: Մենք հավաքեցինք 100 պատագամավոր, որ ներկայացնեն մի բանաձեւ, որ քվեարկության դնի, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Մենք բազմաթիվ ցույցեր կազմակերպեցինք Ֆրանսիայում, կշարունակենք մեր հանդիպումները քաղաքական գործիչների հետ, նաեւ նախագահության պատասխանատուների հետ, որ համոզենք, որ անհրաժեշտ է, որ Ֆրանսիան առաջին պետությունը լինի, որ կճանաչի Արցախի անկախությունը: Մենք բազմաթիվ աշխատանքներ կտանենք, որ ճանաչեն, որ ժամանակն է դիրքորոշվելը: Մենք համոզված ենք, որ կարելիություն կա, որ բանաձեւը կքվեարկվի Ազգային ժողովի կողմից, եւ դա մեծ քայլ կլինի, կնշանակի, որ կոչ կանի ԱԺ-ն որ ճանաչվի Արցախի անկախությունը»,- ասում է նա:
Մուրադ Փափազյանի խոսքով` այս ընթացքում քաղաքական ուժերը իրենց հարցադրում են անում, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը եւ ճիշտ է, որ մենք այս հարցի պատասխանը չունենք. «Երբ որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ավելի դյուրին կլինի, որ ուրիշ պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը: Իրենք ասում են, եթե Հայաստանը այ քայլը չարեց, ինչու մենք պետք է անենք»:
ՀՅԴ Բյուրոյի անդամը հավելեց, որ իրենք աշխատանքներ են տանում, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ, շրջաններ ճանաչեն Արցախի անկախությունը, ինչը կնպաստի Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը:
Ավելին՝ այստեղ