Երազում էր քրոջը հարսի զգեստով տեսնել. հերոսացած Ռազմիկը բազում չիրականացված երազանքներ ուներ

24-ամյա Ռազմիկ Մկրտչյանը, որ նոր էր ընտանիք կազմել, պատերազմի առաջին օրերին ընտանիքին ասել էր, թե իբր կանչել են, այնինչ, առաջնագիծ էր մեկնել կամավոր։ Հարազատներին ասել էր, որ Գորիսում է, սակայն Արցախում էր՝ մարտի ամենաթեժ կետերից մեկում․ ընտանիքն այդ մասին իմացավ նրա զոհվելուց հետո միայն։
Քառօրյա պատերազմին մասնակցած Ռազմիկը չէր կարող անմասն մնալ այս պատերազմից ևս։ Ռազմիկը անավարտ թողեց թե՛ իր, թե՛ հարազատների երազանքները։ 
 
Ռազմիկի հորաքրոջ աղջիկը՝ Անուշիկ Մկրտչյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է, որ Ռազմիկը դեռ փոքր տարիքից է տարբերվել բոլորից, ամեն տեղ գիտեր իր սահմանն ու երբեք ավելորդություններ թույլ չէր տալիս․ «Դիմացինին լսել ու ճիշտ խոսել գիտեր, շրջապատում առաջնորդ էր Ռազը։ Դպրոցում  «հարց լուծողն» էր, բոլորին օգնում էր, բոլորի խնդիրներն իրենն էին։ Թեև շատ էր զայրացնում ուսուցիչներին, այնուամենայնիվ, նրան շատ էին սիրում։ Դասերից միշտ ուշանում էր Ռազմիկը, բայց չուշացավ հայրենիքը պաշտպանելու հարցում»։
 
Ռազմիկը Էջմիածնից էր, սկզբում սովորել է Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, ապա՝ Էջմիածնի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, զորակոչվել բանակ, իսկ զորացրվելուց հետո՝ ամուսնացել։
 
«Շատ թասիբով էր, ընկերասեր, երբեք փառքի կամ փողի հետևից չէր գնա։ Նաև ռոմանտիկ էր սիրո մեջ, կնոջ համար ամեն ինչի պատրաստ էր»,- Անուշիկն այսպես է բնութագրում եղբորը։
 
Հերոսը վերջին անգամ՝ հոկտեմբերի 9-ին, խոսել է ընտանիքի անդամների հետ, խոստացել՝ պատերազմի ավարտից հետո վերադառնալ ու քրոջը սիրուն հարսանիք անել․ «Երազում էր քրոջը հարսի զգեստով տեսնել։ Հենց այդ օրն էլ պետք է տեղի ունենար Էլիզի՝ Ռազմիկի քրոջ հարսանիքը»։
 
Ռազմիկը հուղարկավորվել է հոկտեմբերի 14-ին՝ քրոջ ծննդյան օրը։
 
Արփինե Հակոբյան
  
 
Ավելին՝ այստեղ
Ես վերցրի պայթուցիչները, 50-100 մետր անցա, ու իմ վրա համազարկ տվեցին, չորս կողմս արկերն ընկան. զինծառայող ԱՀԿ-ն խստացրել է դիմակներ կրելու ուղեցույցը Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում․ Ստեփան Դանիելյան Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին Ադրբեջանական շքերթում ցուցարդվելու է նաև մեզանից գրավված զինտեխնիկայի մի մասը Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ. Մարիամ Ալեքսանյան Իրինա Այվազյանը՝ հոկտեմբերի 12-ից հարազատ եղբորից լուր չունենալու մասին Արցախում 90 հազար հեկտար ցորենի, հաճարի, ձմերուկի դաշտեր են անցել Ադրբեջանին. ունենալու ենք ցորենի դեֆիցիտ. գործարար Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վերլուծությունը Բաքվում դեկտեմբերի 10-ին կանցկացվի ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղում հակամարտության ավարտին Գտնվել է կորոնավիրուսի առաջին մուտացիան, որի դեմ հակամարմիններն անզոր են Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը «Ադրբեջանը հայտարարել է, որ մեր գերիները ի ցույց չեն դրվելու իրենց շքերթի ընթացքում» Ի՞նչ կենսագրություն ունի Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի «Աշխարհը կարող է երազել համավարակի ավարտի մասին»․ ԱՀԿ ղեկավար Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան Փաշինյանական մակարդակի սուտ.Արփինե Հովհաննիսյան Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
website by Sargssyan