Պատերազմական գործողությունները Արցախի Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են, բանակը և աշխարհազորը կանգնած են Հայրենի հողի վրա, և մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ. ԱՀ նախագահ
ՔաղաքականՊատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:Այս մասին գրել է ԱՀ նախաագահը:
«Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:
Ես հավատում եմ»,-գրել է նա:
Ավելին՝ այստեղ