Լևոն Արոնյանի բարեգործական միջոցառման հանգանակած գումարը փոխանցվել է համազգային դրամահավաքին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի նախաձեռնած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Այդ մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Levon Aronian-ն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։ 

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկակ Արշամյանը:

Հիեցնենք, որ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում նոյեմբերի 8-ին անցկացվել էր Լեւոն Արոնյանի եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով։

Նրանք անցկացրեցին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ 

Անցկացվեց նաեւ Լեւոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած  «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ  կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին:

Ավելին՝ այստեղ

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan