Լևոն Արոնյանի բարեգործական միջոցառման հանգանակած գումարը փոխանցվել է համազգային դրամահավաքին
LifestyleՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի նախաձեռնած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Այդ մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Levon Aronian-ն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկակ Արշամյանը:
Հիեցնենք, որ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում նոյեմբերի 8-ին անցկացվել էր Լեւոն Արոնյանի եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով։
Նրանք անցկացրեցին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Անցկացվեց նաեւ Լեւոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին:
Ավելին՝ այստեղ