Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում

Lifestyle

Սեպտեմբերի 27-ից ուղից 44 օր տևած պատերազմից հետո, ցավոք, մեզ այսօր մեկ բան է մնում ասել՝ կներեք, տղե՛րք, որ տեր չեղանք ձեր արյանն ու ձեր պահած հողին: Ու հիմա միայն մեկ բանով կարող ենք, չէ՛՝ պիտի փորձենք արդարանալ ձեր առջև՝ ՁԵԶ անուն առ անուն հիշելով ու ՁԵՐ մասին բարձրաձայնելով:

Aysor.am-ն այսուհետ անդրադառնալու է մերօրյա և՛ ապրող, և՛ ապրեցրած հերոսներին, մեր կողքին ապրող ու նահատակված հերոսներին, ովքեր պատերազմի այլ ելքի համար էին պայքարում, ովքեր աներեր էին ու մինչև վերջին վայրկյանը մարտնչեցին…

19-ամյա Լևոն Մանուկյանը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - մեզ հետ զրույցում արտասվելով պատմեց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

«Իր այդ նիհար, հաց չկերած հալով փոս է փորել, որ մարմինը պահի: Ինձ ասեց՝ «մամ ջան, Վահեի ծնողներին ոչինչ չասես դեռ, մինչև մարմինը չբերեմ…»: Երկուսն էլ շիկահեր էին, երկուսին էլ «Կյաժ» էին ասում: Թալիշում էին ծանոթացել ու անբաժան ընկերներ դարձել: Ժպտերես, մարդամոտ տղերք էին, բոլորի կողմից սիրված ու գնահատված», - նկարագրում է որդեկորույս մայրը:

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր. «Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», - նշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ, քո արած լավությունը, որը զինվորներին ես արել, Աստված քեզ է վերադարձրել» (Նելլի Ղահրամանյանը 11 տարի զինվորական խոհարար է աշխատել):

Սակայն մոր ուրախությունը երկար չի տևել. օրեր անց՝ հոկտեմբերի 13-ի կեսօրին, որդին հայտնելու էր՝ «զենքս մաքրում եմ, որ գնանք Մատաղիսն ազատագրենք»: Մեկտեղ զգում էր, գիտակցում, որ սա իր վերջին մարտն է լինելու. հոր հետ խոսելիս հրահանգել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:

«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Խոսքերս նրան վիրավորեցին, ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի իմ հայրենիքի ու իմ ընկերների կողքին լինեմ, այլապես իմ այստեղ լինելն ի՞նչ իմաստ ունի»: Գիտեք, երբ իրեն բանակ էին տանում, հանգիստ կարող էր ազատվել, իր քաշը 49 կգ էր: Թույլ չտվեց հետաքրքրվենք, իրեն ազատենք: Ասաց՝ «իմ պապիները (Նելլիի հայրն ու հորեղբայրը 90-ականների ազատամարտիկներ են եղել) «Նժդեհի» ջոկատից են եղել, ուզում ես ես խուսափեմ ու նրանց անունը գետնո՞վ տամ»», - վերհիշում է մայրը:

Փրկվելուց հետո մի քանի օր ապրեց Լևոնը՝ հոկտեմբերի 14-ին զոհվեց: Մոր սիրտը զգում էր, որ որդին կրկին վտանգի մեջ է: Գիշեր-ցերեկ ականջներում օգնություն աղերսող տղայի ձայնն էր... Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են, որոնցից միայն 20-ի մարմինն է գտնվել, 3-ը՝ վիրավորվել են:

«Հենց աչքս կպնում էր, լսում էի, որ Լևոնս գոռում է՝ «մամ, մամուլ» (մայրիկին այդպես էր դիմում), հեկեկում էր ականջիս տակ: Սիրտս թփրտում էր, անհանգիստ էի, անընդհատ վեր էի կենում, մոմ վառում ու աղոթում… Իրենց հրամանատարներից մեկը վիրավոր հիվանդանոցում էր, ամուսնուս և տեգորս հետ գնացինք իր մոտ: Հոկտեմբերի 13-ին է վիրավորվել, բայց այդ պահին Լևոնն իր կողքին չի եղել: Ինքը չի իմացել, որ իր վիրավորվելուց հետո 2-րդ գումարտակին հրաման է եղել՝ Մատաղիսը հետ բերելու: Հետո վիրավոր զինընկերոջ մոտ գնացինք, ոչինչ չասաց, բացի նրանից, որ «բոյից» հետո Լևոնին չի տեսել: Նաև ինքն ու մի վիրավոր կամավոր պատմեցին՝ «դու հերոս տղա ունես, նա շատերի կյանքն է փրկել, մեր կյանքն է փրկել, Աստված էլ իր կյանքն է փրկելու»: Անընդհատ կրկնել է՝ «կամանդիր, մենք հաղթելու ենք, սաղ լավ ա լինելու»», - արտսվելով պատմում է մայրը:

Բայց չփրկեց…Մոր սիրտը երբեք չի խաբում: Տուն գալուց հետո նորից տղայի ձայնն էր լսում, հեկեկոցը: Իր զանգած բոլոր համարներով հետ է զանգում, տղաներն ասում են՝ «ինքը շատ հեռու ա, մորքուր ջան»: Տիկին Նելլին խոստովանում է՝ այդ ժամանակ չէր գիտակցում, թե ինչի՞ էին այդպես ասում, ի՞նչ էր նշանակում «շատ հեռու»: Երևի՝ չէր ուզում հավատալ…

«Հետո իմացա, որ իմ բալեն էլ չկա: Նրան ես եմ գտել՝ իմ սրտի ձայնով: Ինձ կարծես ասեր՝ արի ինձ գտիր…Ամուսինս ու նրա եղբայրները գնացին դիրահերձարաններ, փնտրեցին ու գտան…ցավոք», - ասում է զրուցակիցս:

Լևոն Մանուկյանը զոհվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 19-ին տեղափոխել են Երևանի դիահերձարան: Մայրն այդ մասին իմացել է հոկտեմբերի 23-ին:

«Լևոնն իմ տան ճրագն էր», - ասում է որդեկորույս մայրն, ում տան զարդարանքն այսօր միակ դուստրն է:

Լևոնի 20 ամյակը դեկտեմբերի 27-ին է լրանալու: 3 ամսից պետք է տուն վերադառնար: Երևանից էր, Ախպարաշենից, ավարտել էր Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցը: Տնեցիներին հրահանգել էր՝ իրեն զուռնա-դհոլով դիմավորեն, սեղան գցեն ու մեծ քեֆի նախապատրաստվեն:

Հետաքրքրասեր երիտասարդը վարսահարդրի արհեստն էր ընտրել, բայց թե ի՞նչ գործունեություն կծավալեր վերադարձից հետո, չգիտեին:

«Սիրած աղջիկ ունե՞ր», - մի կերպ շշնջում եմ ես:

«Չէ», - հոգոց է հանում մայրն ու ավելացնում՝ ուզում էր փոքրիկ տան վրա 2-ր հարկ կառուցել, հետո նոր կյանքը դասավորել:

«Ես առողջական խնդիրներ ունեի: Ինձ խնդրում էր, որ բուժվեմ: Ասում էր՝ գնա բժշկի, քեզ տիրություն արա, որ վերադառնամ ու առողջ մայր տեսնեմ… Ես բուժվեցի, իր հրահանգը կատարեցի, բայց ինքը չեկավ, չկարողացա բալիս ընդունել: Հիմա ինձ իրենից միայն մեկ շնորհակալագիր է մնացել ու իր բազմաթիվ լուսանկարները, որոնց մոտ նստած օրերս լուսացնում եմ: Տղաս լավ ծառայող էր, պարտաճանաչ զինվոր, շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ուներ, բայց իր մոտ էին, համաճարակի, հետո՝ պատերազմի պատճառով չկարողացանք գնալ, որ վերցնենք: Այս մեկն էլ բերել էր, երբ դեկտեմբերին 10 օրով արձակուրդ էր եկել: Այդ ժամանակ նաև ամուսինս էր վիրահատվել: Անցած տարի ամեն ամիս իր մոտ եմ գնացել, խմորեղեններ էի տանում, տուփերով թեյեր, սուրճեր, ասում էր՝ տղերքը սիրում են: 19-ամյակին դիրքերում էր, տորթ էի ուղարկել, կեսը պահել էր՝ դեկտեմբերի 30-ին մյուս ընկերոջ ծննդյան օրը նշելու համար… Միակ բանը, որ Լևոնս չէր սիրում, մեքենա վարելն էր, թե չէ ամեն ինչից խելքը կտրում էր, բնավորությամբ էլ «լիդեր» էր», - հիշում է մայրը:

Մանուկյանների ընտանիքի ողբերգությունը սրանով չի ավարտվում: Լևոնի հորեղբայրը՝ 46-ամյա Արամ Մանուկյանը, սեպտեմբերի 29-ից ռազմաճակատում է: Ուրախացել էր, որ «պավեստկա» էր ստացել: Ասում էր՝ «գնամ, հասնեմ իմ ախպոր բալին, առնեմ թևիս տակ», ու մինչ այսօր նրանից որևէ նորություն չկա:

«Վերջին անգամ ամուսնուս հոկտեմբերի 4-ին է զանգել, Լևոնիցս է հարցրել: Ինքը Ջաբրայիլում էր, ասել էր՝ «ամեն ինչ արեցի, որ գնամ Թալիշ, բայց արդեն Թալիշը չկա…»: Հիմա ոչ գիտենք ողջ է, ոչ՝ զոհված, մոլորված նստած ենք: Մեկին բերեցինք, հողին հանձնեցինք, գոնե այս մեկը ողջ առողջ վերադառնա», - հույս է հայտնում Նելլի Ղահրամանյանը:

Լևոնից բացի Մանուկյանները մեկ դուստր ունեն: 15-ամյա Թամարան չի համակերևպվում միակ եղբոր զոհվելու հանգամանքի հետ:

Մոր ուզածն այսօր միայն մեկն է՝ բոլորը ճանաչեն Մատաղիսի, Թալիշի տղաներին, ճիշտ է՝ բոլորի անունը չգիտի, բայց իրենք հերոս են, հերոս՝ Արցախի հողը պահող ամեն մի հայորդու պես: Տիկին Նելլին հերոսների տանը՝ Եռաբլուրում հանգրվանած որդու հուղարկավորության օրը խոսք է տվել՝ նրա անունը մշտապես բարձրաձանելու ու վառ է պահելու, թույլ չի տալու, որ գեթ մեկ ակնթարթ մոռանան Թալիշի ու Մատաղիսի տղերքին:

«Ես հայրենիքից էս տեսակ հերոս չէի ուզում, ես ողջ ու առողջ վերադարձող հերոս էի ուզում, իմ կողքին ապրող, ընտանիք կազմող, ինձ գրկող ու գուրգուրող հերոս էի ուզում: Ես չէի ուզում, որ ինքը բոլորի հերոսը լինի, ես ուզում էի իմ հերոսը լինի, իմ տան, իմ ընտանիքի ապրող հերոսը: Բայց հպարտ եմ, որ իմ որդին այդպիսին էր՝ խիզախ, հայրենասեր, պայքարել է, չի հանձնվել, մինչև վերջին շունչը Մատաղիս է ձգտել», - մեկ վայրկյան անգամ արտասուքը չդադարեցնելով՝ հպարտությամբ ու մեկտեղ կարոտով Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է մերօրյա հերոսի մայրը:

Ավելին՝ այստեղ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer