Սոթքի հանքի մի մասը Քարվաճառում է և անցնում է Ադրբեջանին. Կառավարությունից ոչ ոք չպատասխանեց Թագուհի Թովմասյանի հարցին (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան մնաց պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սոթքի հանքի վերաբերյալ հարցը:

Թովմասյանը հայտարարեց. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության  մասով»:

Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ. «Այս հարցը տալիս եմ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորը:

Կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր:

Ավելին՝ այստեղ

Ես վերցրի պայթուցիչները, 50-100 մետր անցա, ու իմ վրա համազարկ տվեցին, չորս կողմս արկերն ընկան. զինծառայող ԱՀԿ-ն խստացրել է դիմակներ կրելու ուղեցույցը Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում․ Ստեփան Դանիելյան Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին Ադրբեջանական շքերթում ցուցարդվելու է նաև մեզանից գրավված զինտեխնիկայի մի մասը Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ. Մարիամ Ալեքսանյան Իրինա Այվազյանը՝ հոկտեմբերի 12-ից հարազատ եղբորից լուր չունենալու մասին Արցախում 90 հազար հեկտար ցորենի, հաճարի, ձմերուկի դաշտեր են անցել Ադրբեջանին. ունենալու ենք ցորենի դեֆիցիտ. գործարար Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վերլուծությունը Բաքվում դեկտեմբերի 10-ին կանցկացվի ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղում հակամարտության ավարտին Գտնվել է կորոնավիրուսի առաջին մուտացիան, որի դեմ հակամարմիններն անզոր են Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը «Ադրբեջանը հայտարարել է, որ մեր գերիները ի ցույց չեն դրվելու իրենց շքերթի ընթացքում» Ի՞նչ կենսագրություն ունի Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի «Աշխարհը կարող է երազել համավարակի ավարտի մասին»․ ԱՀԿ ղեկավար Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան Փաշինյանական մակարդակի սուտ.Արփինե Հովհաննիսյան Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
website by Sargssyan