Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գ. Ծառուկյանի անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ հրապարակած եզրակացությունը, մեղմ ասած անհեթեթ է, պարզ իրողությունները խեղված են...
БлогHasmik Vardanyan-ը գրում է․
Այսօր Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր հրապարակել պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գործունեության անհամատեղելիության վերաբերյալ, որը սակայն բացարձակ անհեթեթություն է և այդ մասին ավելի հանագամանալից կերպով անդրադարձ էր կատարել նաև Գ. Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Մասնավորապես հանձնաժողովը, հարուցված վարույթի շրջանակներում ինքն է խախում կատարել՝ պարզաբանումներ չպահանջելով Պատգամավորից: Այսինքն հիմք ընդունելով իրենց կողմից առաջադրվածը, չեն ցանկացել այդ նույն մեղադրանքների վերաբերյալ լսել նաև Գագիկ Ծառուկյանին:
Երկրորդը, այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ հավատարմագրային կառավարման հանձնված ընկերության կառավարիչի կալանավորված մնալը շարունակական է և ըստ էության չի կարողանալու իրականացնել իրեն վերապահված գործառույթները, այդ ամենից հետո նոր միայն, որոշում է կայացվել կառավարչի լիազորությունները փոխանցել մեկ այլ անձի: Այսինքն այլ տարբերակ անգամ օրենքը չի թողել, որպեսզի նման դեպքերում կարգավորում իրականացվի և ըստ էության օրենքն այս մասով բաց է, ինչը նշանակում է չի կարող լինել իրավական հիմնավորում՝ Պատգամավորին մեղադրելու համար:
Եվ ևս մեկ հանգամանք, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել հիմնադիր ժողովին, այլ մասնակցել է արտահերթ ժողովին, ինչը նպատակ է հետապնդել այսպես ասած փրկել ընկերությունը պառալիզացիայից, այսինքն դա միակ ճանապարհն է եղել ընկերության գործունեությունը շարունակելու համար:
Ըստ այս արգումենտների անհեթեթ է Գագիկ Ծառուկյանին մեղադրել անհամատեղելիություն կանոնների խախտման մեջ: Ամեն ինչ շատ պարզ է, անգամ քննություն էլ պետք չէր տանել, որպեսզի այս պարզ իրողությունները հասկանալ, իսկ թե այլ ենթատեքստ կամ նպատակներ կան այս ամենի հետևում, ապա դա շատ ավելի վատ պատվիրատուների և կատարածուների համար: